News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սահմանին իրավիճակը նորմալ է, վերահսկվում է։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը։

Խոսելով ՊՆ-ում առաջնահերթ ծրագրերից՝ Մակար Ղամբարյանն ասել է, որ  ֆինանսական կարգապահության մասով լրացուցիչ մեխանիզմների ներդրում է լինելու։ «Նայում ենք նախկին ֆինանսական հոսքերը, եթե բարելավման կամ արդյունավետության բարձրացման տեղեր կլինեն, ապա միանշանակ աշխատանքներ կարվեն: Չարաշահումների դեպքեր այս պահին չկան»,-ասաց նա՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում ԱԱԾ նյութեր կուղարկվեն։

Ինչ վերաբերում է դատախազության՝ ՊՆ կարիքների համար հագուստի ձեռքբերման մրցույթում առերեւույթ խախտումներ հայտնաբերելու փաստին, ՊՆ , փոխնախարարն ասաց. «Զինվորների հագուստի մատակարարումների հետ կապած ես էլ եմ դժգոհություններ ստացել, հարցն ուշադրության ներքո է պահվում, բայց քանակի պակաս ու որակի խնդիր, կարծես, չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ