29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Այս քննարկումներով դուռը չի փակվում. նախարարը՝ կուտակայինի մասին

janj

«Սեփականության իրավունքը որեւէ տեսակետից չի քննարկվում, անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ կգնան քննարկումները, նույնիսկ , եթե որոշում կայացվի չեղարկել ընդհանրապես համակարգը , դա իրենց սեփականությունն է եւ անպայման հետ կվերադարձվի», –Henaran.am -ի հետ զրույցում  անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգում քաղաքացիների միջոցների  սեփականության իրավունքի խնդրին,  հայտարարել է  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ խնդիրը ժամանակացույցն է.«Ինքներդ եք հասկանում, որ դա ներդրված է ինչ-որ մի տեղ եւ դուրս բերելը որոշակի ընթացակարգ է ենթադրում»:

Նախարարն ասաց, թե  քաղաքացիներն արժանապատիվ կենսաթոշակ են ուզում, առանց պարտադիր բաղադրիչի, այն դեպքում, երբ բաշխողական համակարգը չի տալիս այդ հնարավորությունը, որովհետեւ մեկ թոշակառուի համար առնվազն երեք վարձու աշխատող հարկավոր:  «Մի կողմից ուզում ենք, որ պարտադիր բաղադրիչը բացակայի, մյուս կողմից արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու պետության պարտադիր պարտավորությունը մնա:  Ըստ նրա, իրավունքն ու պարտավորությունը պետք է հավասարակշռել»,-շեշտեց ֆինանսների նախարարը:

Հարցին, արդյոք հաշվի կառնվեն «Դեմ եմ»-ի առաջարկությունները, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, թե այս առաջարկվող փոփոխությունները գործադիրի  պատկերացմամբ մեղմում են եղած պարտավորությունները. «Ընդհանրապես հաշվի առնելու ենք, ամեն ինչ, բոլորի առաջարկությունները, օրենքը կփոխվի այնպես, որը կլինի մեր պատկերացմամբ  ճիշտ փոխզիջումը, որը հաշվի առած կլինի բոլոր հնարավոր կարծիքները: Այս քննարկումներով դուռը չի փակվում», -նշեց Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, թե ներկայացված կարգավորումը, որը խորհրդարանը վաղը մեկնարկելի արտահերթին կքննարկի,  , մեղմում է ծանր կարգավորումը, որպեսզի քաղաքացիների եկամուտներն էապես չնվազեն:

Անդրադառնալով պարտադիր բաղադրիչի չեղարկման հավանականությանը, նախարարն ասաց.  «Առաջնորդվենք զգացմունքներով եթե հաղթողը պետք է լինի ոչ թե բանականությունը, այլ հուզականությունը, գնանք այդ ճանապարհով»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ