Էրդողան. Անկարան կարող է բացել դռները Եվրոպա գնացող փախստականների առջև

Էրդողան. Անկարան կարող է բացել դռները Եվրոպա գնացող փախստականների առջև

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը պատրաստ են բացել դռները Եվրոպա գնացող փախստականների առջև, եթե Արևմուտքից անհրաժեշտ օգնություն չստանան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ թուրքական A Haber-ին հղումով:

«Կամ կօժանդակեք մեզ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցում, կամ մենք ստիպված կլինենք բացել մեր սահմանները: Կամ մեզ օգնություն ցույց կտաք, կամ ոչ ոք ոչնչից չպիտի փոշմանի», - ասել է Թուրքիայի նախագահը:

Ընդ որում, Թուրքիայի առաջնորդը վերահաստատել է մինչև սեպտեմբերի վերջ անվտանգության գոտի ստեղծելու մտադրությունը: Էրդողանն իր խոսքում նշել է, որ նպատակ ունեն անվտանգության գոտում տեղակայել 1 միլիոն փախստականի:

2019-ի օգոստոսի 7-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը համաձայնության էին եկել Սիրիայում համատեղ գործողությունների իրականացման կենտրոնի ստեղծման շուրջ:

Օգոստոսի 12-ին Սիրիայի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա գտնվող թուրքական Շանլիուրֆա քաղաքում տեղակայվել էր ամերիկացի զինվորականների առաջին խումբը, որը պետք է աշխատեր այդ կենտրոնում:

Երկու երկրի կողմից ստեծված կենտրոնի նպատակն է Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտու կառուցումը, ինչը հնարավորություն կտա ապաստանել Թուրքիա գնացած սիրիացի փախստականներին, ինչպես նաև պաշտպանական գոտի կստեղծի այդ երկրի սահմանի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---