«Հայաստան» համահայկական հիմնադրամին տրված նվիրատվության խոստումն անցավ 10 միլիոնից. չելենջի գաղափարը տարածում է գտնում

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքում հայտարարված 9 միլիոն 856 հազար 100 դոլարի նվիրատվության խոստումն այսօր արդեն դարձել է 10 միլիոն 235 հազար 511 դոլար: Մեզ հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ ընդգծելով, որ «չելենջի» գաղափարը լայն թափով տարածվել է եւ արդեն շոշափելի արդյունք տվել:

Մասնավորապես, ըստ Արշամյանի՝ եթե հեռուստամարաթոնի օրը առցանց եղանակով կատարված նվիրատվությունների թիվը շուրջ 1500 էր, ապա այսօրվա տվյալներով կա 3000-ից ավելի նվիրատվություն, որն իր հետ գեներացրել է 300 հազար դոլարից ավելի գումար: «Եվ այսօր էլ շարունակվում է: Մի քանի րոպեն մեկ կամ նվիրատվություն կատարելու փորձ է արվում կամ նվիրատվություն»,- տեղեկացրեց հիմնադրամի տնօրենը՝ շարունակելով. «Մարդիկ պետք է հասկանան, որ սա շարունակական պրոցես է, փորձեն դառնալ մեր պարբերական նվիրատվություն անողները: Կարեւոր չի՝ 500 դրա՞մ կնվիրաբերեն, թե՞ 10 հազար դրամ: Մեր նպատակը՝ աշխարհում ինչքան հնարավոր է շատ մարդ Հայաստանին կապելն ու հիմնադրամի ծրագրերին մասնակից դարձնելն է: Քննարկում ենք՝ այնպես անել, որ մարդիկ գրանցվեն կայքում եւ ամեն ամիս իրենց հաշվից գումար փոխանցվի: Այդպիսով աստիճանաբար հեռուստամարաթոնը գումար հավաքելու պրոցեսից կարող է դառնալ սիմվոլիկ պրոցես՝ մարդկանց ոգեւորելու եւ արված աշխատանքը ամփոփելու համար»:

Ինչպես հայտնի է՝ «Հեռուստամարաթոն-2019»-ին հավաքված 9 միլիոն 856 հազար 100 դոլարի խոստումը ավելի քան 1 միլիոն դոլարով պակաս էր 2018-ի հեռուստամարաթոնի ընթացքում տրված խոստումներից: Արշամյանին տեղեկացնելով, որ շարունակվում են այդ կապակցությամբ քննադատությունները՝ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պատճառների թվում հիմնադրամի նախկին ղեկավարի շուրջ տեղի ունեցած աղմուկը կարող է լինել:

«Շատ տարօրինակ է, որ լինելով ընդամենը համահայկական հիմնադրամ, որը պետք է որ քաղաքականացված չլինի եւ իր շուրջ խոսակցությունները լինեն բարու եւ դրականի մեջ, հիմա անընդհատ փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել, որն ապարդյուն ջանք է»,- նկատեց նա՝ չցանկանալով մեկնաբանել նախկին տնօրենի շուրջ եղած աղմուկի ու խոստացվող գումարի նվազման կապի մասին մեր հարցը:

Ինչպես հայտնի է՝ հիմնադրամը 9 տարի ղեկավարած Արա Վարդանյանը կալանավորված է: Ավելի քան մեկ տարի առաջ նա կալանավորվեց յուրացման կամ վատնման հոդվածով, ապա գրավով ազատ արձակվեց: Հոկտեմբերի սկզբին, սակայն, ԱԱԾ-ն հայտարարեց, որ Վարդանյանի մասնակցությամբ նոր հափշտակության դեպք է բացահայտվել, ինչից հետո միջնորդություն ներկայացվեց դատարան՝ նրան կալանավորելու վերաբերյալ, որը բավարարվեց: ԱԱԾ հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ Վարդանյանին դեռ անցած տարվա հուլիսին առաջադրված մեղադրանքը լրացվել է եւ փոփոխվել: Ըստ այդմ՝ Վարդանյանը 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքել է պայմանագիր Արցախի շրջանների վարչակազմերի կրթության բաժիններում շուրջ 150 միլիոն դրամի գույք մատակարարելու մասին, սակայն գույքը չի մատակարարվել, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված գումարը յուրացնելու նպատակով կազմել են կեղծ փաստաթղթեր:

խոստում եւ իրականություն

Հայկակ Արշամյանը մեր զրույցում ներկայացրեց թվային տվյալներ, թե նախորդ տարիներին խոստացված գումարներից որքանն է հետո իրականում փոխանցվել: «Այդ տարիներին այդ մեծ գումարները, որ գրում են ու այս տարվա գումարի չափը ներկայացնում իբրեւ անհաջողություն, էդ գումարները իրականում չեն հավաքագրվել, դրանք խոստումներ են, որոնց մի մասը չի հավաքագրվել: Հենց նույն 2008 թվականին, երբ հայտարարվել էր, որ մարաթոնի ընթացքում հավաքվել է 35 միլիոն դոլարի խոստում՝ դա շատ ցածր գումար է դարձել վերջում»,- ասաց Արշամյանը՝ շարունակելով. «Վերջին 10 տարվա կտրվածքով 200 միլիոն դոլարի խոստում է եղել եւ փաստացի հիմնադրամ մուտք է եղել մոտ 160 միլիոն դոլար, այսինքն 40 միլիոնը չի փոխանցվել, որի պատճառը մեծ մասամբ խոստում չկատարելն է եղել»:

Արշամյանից հետաքրքրվեցինք՝ գործարարնե՞րն են անպատասխանատու գտնվել, թե՞ նախկին իշխանության նպատակը նրանցից թիվ կորզելը եւ մարաթոնի օրը մեծ թիվ հրապարակելն է եղել, որը հետո չի իրականացվել.

«Ճիշտն ասած չեմ կարող ասել, նրանք, ովքեր այն ժամանակ ղեկավարել են հիմնադրամը՝ նրանք կարող են ասել կամ նախկին իշխանությունները: Ես ուղղակի տեղեկություն չունեմ»,- պատասխանեց հիմնադրամի տնօրենը:

Ըստ նրա՝ տարի է եղել, այդ օրը քիչ է խոստացվել, հետո շատ է փոխանցվել: «Այսինքն հեռուստամարաթոնի օրը սիմվոլիկ օր է, որովհետեւ դրանից հետո էլ է շարունակվում հանգանակությունը: Հիմա մեզ մոտ 9 միլիոնից ավելի էր, այսօր դարձել է 10 միլիոն: Այսինքն դա բացարձակ սխալ չափման ձեւ է: Պետք է չափել խոստում, հետո տարվա վերջում հրապարակել փաստացի մուտքերը»,- ասաց Արշամյանը:

Ընդ որում, խոստացված գումարից ավել գումար հիմնադրամ մուտք է եղել 2015 թվականին, սակայն դրա մեծ մասը պետբյուջեի գումարներն են եղել. «2015 թվականին ստացվել է 10 միլիոն 378 հազար 465 դոլարի խոստում, փաստացի հիմնադրամ մուտք է եղել 15.5 միլիոն, բայց դրանից համարյա 11 միլիոնը պետբյուջեի գումար է եղել, որը գնացել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Այսինքն իրական դրամահավաքը փաստացի եղել է 5 միլիոն դոլար»:

Խոսքն այն մասին է, որ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը ոչ միայն կառուցվել է հիմնադրամի հանգանակություններով, այլեւ Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ եւ ՀՀ պետբյուջեի միջոցներով:

Իսկ ահա 2017-ին հայտարարվել է 12.5 միլիոնի նվիրատվության խոստում, սակայն հիմնադրամ մուտք է եղել 6,7 միլիոն: «Ուղղակի քանի որ շատ մարդիկ հիմնադրամի աշխատանքին ծանոթ չեն՝ մանիպուլացնում են՝ կամ անկախ իրենցից կամ միտումնավոր»,- ասաց հիմնադրամի տնօրենը:

Յիրիկյանը միացել է չելենջին

Ինչպես տեղեկացրել ենք՝ մի շարք խոշոր ընկերություններ եւ գործարարներ, որոնք նախորդ տարիներին հիմնադրամին հանգանակություններ են արել՝ այս տարի գումար չէին փոխանցել: Օրինակ, Գագիկ Ծառուկյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Հայռուսգազարդը», որոնք այս տարի նվիրատվություններ չեն արել՝ 2009-ին իրենց առատաձեռնության համար ստացել են Հիմնադրամի պատվո անդամի վկայագիր: 2008-ին հայտարարվել էր, որ «Հայռուսգազարդ» ընկերության կողմից տրամադրված 1.3 միլիոն դոլարով վերանորոգվել է Գորիս-Ստեփանակերտ գազատարը: Գագիկ Ծառուկյանի կողմից 2 միլիոն դոլար գումարով Ստեփանակերտում պետք է կառուցվեր սպորտային դպրոց։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էլ նույն թվականին խոստացել էր 500 հազար դոլար, իսկ այս տարի նվիրատվության խոշոր խոստում տվածների թվում չկա: Նախկինում բավական առատաձեռն է եղել նաեւ «Հայռուսգազարդը»:

Թե այս տարի «Հայռուսգազարդ»-ի կողմից հիմնադրամին նվիրատվության խոստում չտալը ինչով է պայմանավորված եղել՝ մեզ չհաջողվեց պարզել: Ընկերությունից խոստացան ճշտել պատճառը: Հարցի պատասխանը ստանալու համար գրավոր հարցում ուղարկեցինք նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: Մեր հարցմանը պատասխանեցին միայն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին ուղղված մեր հարցման պատասխանում, մասնավորապես ասվում է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին 2009 թվականից մինչև 2012 թվականը ներառյալ: Նշված ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել է ընդհանուր առմամբ 919.560.720 դրամ:

2013 թվականից առ այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի չմասնակցելը պայմանավորված է նրանով, որ երկար տարիներ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար իրականացնում է գյուղական համայնքների (հիմնականում՝ սահմանամերձ) ենթակառուցվածքների ստեղծում եւ վերականգնում»:

Մեր հարցման պատասխանում նշված է նաեւ, որ իբրեւ անհատներ՝ Յիրիկյանների ընտանիքը որոշել է ամսական կտրվածքով «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Առաջին փոխանցումն արդեն կատարվել է:

Հիշեցնենք, որ մարաթոնի նորամությունը Challange-ի (մարտահրավեր) գաղափարն էր՝ նպատակ ունենալով ստեղծել համահայկական բյուջե: Challange-ը սկսեց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, ապա այն տարածում գտավ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերից մարտահրավեր նետեց Քիմ Քարդաշյանին, Ալեքսիս Օհանյանին եւ Սերժ Թանկյանին՝ առաջարկելով ամեն ամիս որոշակի գումար վճարել հիմնադրամի հաշվին: 

Տպել
5573 դիտում

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին