Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

 Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունները և հեռանկարները:

Արսեն Թորոսյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խորը հիմքեր ունի և ընթանում է առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրերի, ինչպես նաև գործող փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում լաբորատոր սարքավորումների տրամադրում (որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կառավարութունը Հայաստանին նվիրաբերել է երկու շարժական բժշկական-ախտորոշիչ կենտրոն), հայ-ռուսական առողջապահական համաժողովներ, որոնց շնորհիվ փոխգործակցությունն ընդլայնվել է: Ակտիվ համագործակցություն է ընթանում նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում:

Սերգեյ Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել  շարունակել սերտ համագործակցությունը առողջապահության ոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]