Falcon 9-ը կրում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի երրորդ սերնդի GPS III գլոբալ դիրքավորման համակարգի արբանյակը:
SpaceX ընկերությունը մի քանի անհաջող փորձերից հետո վերջապես գործարկել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ տիեզերական առաքելությունը ԱՄՆ-ի զինված ուժերի պատվերով, հաղորդում է Reuters-ը:
Հրթիռ-կրիչ Falcon 9-ը երրորդ սերնդի GPS III գլոբալ դիրքավորման համակարգի արբանյակի հետ դեպի ուղեծիր է արձակվել Ֆլորիդա նահանգում գտնվող Կանավերալ տիեզերակայանից:
Նախատեսված նախորդ չորս թռիչքները չեղյալ են հայտարարվել եղանակային և տեխնիկական խնդիրների պատճառով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի The Boring Company ընկերությունը առաջին ստորգետնյա արագընթաց թունելն է բացել Լոս Անջելեսում: