211652_close_icon
views-count5495 դիտում article-date 15:56 03-12-2017

«Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու». Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն այսօր կդառնար 56 տարեկան. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 3-ին լրանում է Հայաստանի ազգային հերոս, անկախության նվիրյալ մարտիկ Մովսես Գորգիսյանի 56-ամյակը: [url=https://news.am/arm/news/424332.html]News.am[/url]-ի փոխանցմամբ՝ 1990 թվականի հունվարի 18-ին, Երասխավանում, նենգ թշնամու նենգ գնդակից զոհվեց Մովսես Գորգիսյանը: Նա մեծ գաղափարախոս էր ու հռետոր, ում արտահայտություններից շատերը թեւավոր խոսք են դարձել այսօր: «Կեցցե այն Հայաստանը որ վաղն է գալու», «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար», «Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք եւ դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը», ասում էր Մոսոն, ով իր իր հետեւից զանգվածներ էր տանում: 1990-ի ձմռան մի դաժան օր կտրվեց Մոսոյի կյանքի թելը, մեր ժողովուրդը զրկվեց իր լուսավոր զավակներից մեկից: Ցավոք, 1988-ին առաջինն Ազատության հրապարակում եռագույնը պարզած Գորգիսյանը չտեսավ իր երազած անկախ Հայաստանը: Շատերն այդ ժամանակ չէին հավատում ԽՍՀՄ-ի ինքնափլուզմանը, ուստի չէին էլ մտածում հետեւանքների մասին: Առաջիկա անիշխանության, պատերազմի, շատ այլ վտանգների մասին պատկերացում չունեին: Պետք էր բացատրել, հասկացնել, համոզել, անձնական օրինակով ոգեւորել: Զուգընթաց նաեւ պետք էր կազմակերպել, զինվել հոգով, ուժով ու վճռականությամբ: ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն իր կյանքն ամբողջությամբ նվիրաբերեց Հայոց ազատության ու անկախության վերականգնման գործին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/424332.html]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր