Մի շարք ոլորտներում կանխիկ գործարքները կարող են սահմանափակվել18 սեպտեմբերի 2019 - 19:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկը քննարկման է ներկայացրել մի շարք ոլորտներում կանխիկ գործարքներն արգելելու մասին օրենքի նախագիծ: Օրենքի նախագծով առաջարկվում է աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի և մի շարք այլ դեպքերում սահմանափակել կանխիկ գործարքները: Համաձայն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված օրենքի նախագծի՝ նպատակ կա նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը՝ սահամափակելով խոշոր գործարքները կանխիկ կատարելու հնարավորությունը և նվազեցնելով հարկային և մաքսային օրենսդրության պահանջներից խուսափելու ռիսկը: Նախագծով առաջարկվում է նաև խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային քարտ ընդունող սարքերի տեղադրումը դարձնել պարտադիր: Ըստ ԿԲ-ի նախագիծը նպատակ ունի նաև ուժեղացնել հարկային վարչարարությունը և պայքարել ստվերային տնտեսության դեմ: Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել առավել ստվերային և կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ և այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին: Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաև անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը և ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ: ԿԲ-ն առաջարկում է, կանխիկ գործարքներ կատարելու համար, ըստ ցանկության, բացառություն սահմանել հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցողների և 75 տարին լրացած կենսաթոշակառուների համար: Ընդ որում, կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցումն իրականացնելու համար առաջարկվում է փուլային տարբերակ` սկսած 2020 թվականի հունվարի 1-ից՝ Երևան քաղաքում, 2021 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2022 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |