Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Երևանում «Օբոնը» ծանոթի կնոջ դավաճանությունը «բացահայտելու» հարցով վիճաբանության ժամանակ սպանել է 16-ամյա տղայի

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ռոբերտ Սահակյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

26-ամյա Ռոբերտին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանության և ապօրինի կերպով սառը զենք պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 10-րդ կետերով և 235 հոդվածի 4-րդ մասով:

«Օբոն» մականունով Ռոբերտը 6-ամյա կրթություն ունի, նախկինում 2 անգամ դատվել է, դատավածությունը մարված չէ:

Ըստ դատական ակտի՝ «Օբոնը» իր ծանոթ Սահակ Ա.-ի ու նրա կնոջ անձնական կյանքին միջամտելու, նրանց նորմալ հարաբերությունները խաթարելու, այդ հողի վրա Սահակի հետ վեճ հրահրելու խուլիգանական դրդումներով դիմել է մեկ այլ ծանոթի՝ Արթուրին, ու խնդրել է Սահակին հայտնել նրա ընտանիքի վերաբերյալ բամբասանքները ու վճռական գործողություններ պահանջել: Արթուրը չի ցանկացել նման բան անել:

2016 թվականի հունիսի 30-ին, ժամը 22-ի սահմաններում «Օբոնը» Հույսի ավան թաղամասում հանդիպել է Սահակին ու հրավիրել է առանձնազրույցի՝ անտեսելով Սահակի պահանջը՝ չխառնվել իր ընտանեկան կյանքին:

Ռոբերտ Սահակյանը՝ «Օբոնը», արհամարհական տոնով է խոսել Սահակի հետ, բայց վերջինս նորից պնդել է, որ նա չխառնվի իր ընտանեկան գործերին:

Ռոբերտը չհանգստանալով՝ նույն զրույցը շարունակել է Սահակի եղբոր՝ Անդրանիկի հետ, ապա վիճաբանության մեջ է մտել Սահակի ու Անդրանիկի հետ:

Վիճաբանության ընթացքում, ըստ դատական ակտի, Ռոբերտը շարունակել է խուլիգանական վարքագիծը, հանել է իր մոտ պահած սվին-դանակը և մի քանի անգամ փորձել է սվին-դանակով հարվածել Սահակին, բայց վերջինս կարողացել է հարվածներից խույս տալ:

Այդ ժամանակ եղբայրներին օգնելու մտադրությամբ հետևից Ռոբերտին է մոտեցել Սահակի ու Անդրանիկի կրտսեր եղբայր Հայկը, ում 16 տարին բոլորել էր օրեր առաջ:

Ռոբերտը անսպասելի շրջվել է դեպի մոտեցող Հայկը և սվին-դանակով հարվածել է Հայկի սրտի շրջանին: Ստացած վնասվածքից Հայկը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:

Բայց Հայկին հարվածելով՝ Ռոբերտը չի հանգստացել:

Ըստ դատական ակտի՝ Անդրանիկը, տեսնելով, որ Հայկը տապալվեց գետնին, փորձել է պաշտպանել եղբորը, բայց Ռոբերտը սվին-դանակով հարվածել է Անդրանիկին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառանացող ծանր վնաս՝ ձախ վերանրակային շրջանի ծակած-կտրած վերքի ձևով, որը թափանցում էր պլևրալ խոռոչ:

Ամբաստանյալ Ռոբերտ Սահակյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ միայն ապօրինի սառը զենք պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով:

Ռոբերտը հայտնել է, թե նորմալ հարաբերությունների մեջ է եղել Սահակի ու նրա եղբայրների հետ: Ավելի մտերիմ է եղել եղբայրներից՝ Արմենի հետ, սակայն Արմենը մահացել է: Ռոբերտը մտերմություն է արել Անդրանիկի հետ, իսկ երբ վերջինս մեկնել է Ռուսաստան, նա մտերմացել է Սահակի հետ:

Ռոբերտը «խիստ անհանգստացել է» Սահակի ընտանիքի վերաբերյալ խոսակցություններից և անընդհատ դրդել է Սահակին՝ գործուն միջոցներ ձեռնարկել:

Սահակը բազմիցս նրան զգուշացրել է չխառնվել իր ընտանեկան գործերին, բայց Ռոբերտը համառորեն «իր պարտքն» է համարել Յագոյի դերի մեջ մտած՝Սահակին «վճռական գործողությունների» մղելը…

Ըստ Ռոբերտի՝ դեպքի օրն ինքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Անդրանիկը եկել է իր հետևից, իրենք գնացել են թիվ 28 ավտոբուսի վերջին կանգառ:

Ռոբերտը հայտնել է, թե չի հիշում՝ ինչպես է հարվածել Հայկին՝ գլխի հետևի մասում ցավ է զգացել, շրջվել ու հարվածել է: Չի հիշել նաև, թե ինչպես է հարվածել Անդրանիկին:

Ռոբերտը նշել է, թե դեպքից հետո որոշ ժամանակ «հիշողությունը կորցրել է»:

Ըստ Ռոբերտի՝ սվին-դանակը գնել էր «Վերնիսաժից» 20 հազար դրամով՝ ձկնորսության ու որսի գնալիս օգտագործելու նպատակով:

Սահակ Ա.-ի հետ առերես հարցաքննության ժամանակ Ռոբերտը պնդել է, թե Հայկին դիտավորյալ չի խփել, իր հարբած վիճակը տեսնելով՝ Սահակը պիտի իր «վզից բռներ ու տուն տաներ»:

Տուժող Սահակ Ա.-ն հայտնել է, որ «Օբոնը» բազմիցս փորձել է միջամտել իր ընտանեկան կյանքին, իրեն փորձել է հունից հանել՝ ինչ-ինչ բամբասանքներ հասցնելով իրեն: Ինքը պահանջել է, որ նա այդ թեմայով այլևս չխոսի, դա նրան չի վերաբերում:

Դեպքի օրը «Օբոնը» խմած էր, ինքն ու Անդրանիկը նրան հորդորել են, որ տուն գնա: Բայց Ռոբերտը խոսակցությունը շարունակել է, ցանկություն է հայտնել Անդրանիկի հետ առանձին խոսել: Նրանք մի քանի մետր առաջացել են, բայց անմիջապես լսվել են գոռոգոռոցի ձայներ: Ինքը մոտեցել է նրանց, նորից «Օբոնին» զգուշացրել է, որ իր ընտանիքի մասին չխոսի:

«Օբոնը» հանել է գլխարկն ու հարցրել է. «Գոռում ե՞ս վրես»: Ինքը պատասխանել է. «Հա, գոռում եմ», ու նրա ձեռքից գցել է գլխարկը:

Ռոբերտը հանել է սվին-դանակը ու ցանկացել է հարվածել իրեն, բայց ինքը հետ-հետ է գնացել:

Անդրանիկն ասել է, որ Ռոբերտը դանակը գցի: Հայկն այդ ժամանակ իրենցից մոտ 200 մետրի վրա էր: Գոռգոռոց լսելով՝ Հայկը վազել է իրենց կողմը: Նա հետևից մոտեցել ու ցանկացել է բռնել սվին-դանակով հարվածելու փորձ անող Ռոբերտին, չթողնել, որ նա հարվածի: Բայց Ռոբերտը անսպասելի շրջվել ու սվին-դանակով հարվածել է Հայկին:

Հայկն ընկել է: Ինքն այդ տեսնելով՝ հարվածել է Ռոբերտին, բայց նա այդ ժամանակ սվին-դանակով հարվածել է Անդրանիկին: Ինքը Ռոբերտին գցել է գետնին, սկսել է խփել: Մոտեցել են այլ անձինք, այդ թվում՝ Ռոբերտի մայրն ու քույրը:

Ինքը Հայկին գրկել ու դրել է մեքենայի մեջ, վնասվածք ստացած Անդրանիկն էլ է նստել մեքենա, գնացել են հիվանդանոց:

Ըստ Սահակի՝ դեպքի պահին Ռոբերտը խմած է եղել, բայց հասկացել է, թե ինչ է անում…

Տուժող Անդրանիկ Ա.-ն հայտնել է, թե ապրում է Մոսկվայում: Հունիսի 14-ին եկել էր Երևան՝ հարազատներին տեսնելու, դեպքի հաջորդ օրը պետք է մեկներ Մոսկվա:

Հունիսի 30-ին, ժամը 21-ն անց 30-ի ահմաններում իրեն զանգել է «Օբոնը» ու դժգոհել է, որ եկել ու նրա հետ չի շփվել: Ինքն ասել է, որ քիչ հետո կմոտենա, իրար կտեսնեն: Գնացել է դեպի Ռոբերտենց տուն, նրան տեսել է ցանկապատի մոտ: Հեռախոսով խոսելու ժամանակ արդեն ինքը զգացել է, որ «Օբոնը» խմած է…

Նա մտել է իր ընտանիքին պատկանող խանութ, երեք շիշ գարեջուր է վերցրել, քայլել է դեպի խաչմերուկ: Ինքն ու Արթուրը գնացել են նրա հետևից: Խաչմերուկում էր Սահակը, նաև՝ թաղամասի ուրիշ տղաներ, երեխաներ: Իր կրտսեր եղբայր Հայկն էլ էր այնտեղ: Ինքը նկատել է, որ Ռոբերտն ու Սահակը առանձնացան ու վիճում են: Մոտեցել է նրանց, Ռոբերտը նորից իրենն էր ասում՝ Սահակի ընտանիքի ու Սահակի անելիքի մասին: Իրենք ասել են, որ դա նրա գործը չէ: Ինքը տեսել է, որ Ռոբերտի ձեռքին սվին-դանակ կա: Խնդրել է խոսակցությունը հաջորդ օրը շարունակել՝ նկատի ունենալով, որ Ռոբերտը խմած է: Վերջինս առաջարկել է, որ առանձնանան ու անմիջապես խոսեն:

Ինքն ու Ռոբերտը մի քանի քայլ առաջ են անցել: Ինքը մի քանի անգամ նրան ասել է, թե կարիք չկա, որ դանակը ձեռքին կանգնի ու իր հետ խոսի: Փորձել է նրան հանգստացնել: Երբ իրենց ձայները բարձրացել են, Սահակը մոտեցել է: Նա հրել է Ռոբերտի գլխարկը, գլխարկն ընկել է գետնին: Ռոբերտը այդ ժամանակ հետևում պահած դանակը առաջ է բերել ու երկու անգամ ցանկացել է խփել Սահակին: Սահակը հետ-հետ է գնացել, հարվածները նրան չեն դիպել: Ինքն այդ ժամանակ շոկի մեջ է ընկել, չի սպասել, որ Ռոբերտը դանակով կհարվածի, նա բազմիցս իրենց տանը հաց է կիսել իրենց հետ…

Հանկարծ հետևից մոտեցել է Հայկը, նա ցանկանում էր հետևից գրկել ու հետ քաշել Ռոբերտին, որ Սահակին չխփի: Բայց Ռոբերտը շրջվել է Հայկի կողմն ու դանակով հարվածել է նրան: Հայկը միանգամից ընկել է: Ինքն ամբողջ մարմնով առաջ է գնացել, որ դանակը վերցնի Ռոբերտից: Այդ ժամանակ Ռոբերտը նույն դանակով խփել է իրեն, բայց ինքը հետ չի գնացել, «վտանգը զգալով՝ կարծես գերբնական ուժով» ընկել է Ռոբերտի վրա:

Միասին ընկել են գետնին: Ինքը բռնել է Ռոբերտի ձեռքից, իր ընկեր Ալիկը նրա ձեռքից վերցրել է դանակն ու դեն է նետել:

Ինքը զգացել է, որ ձախ կողմը ցավում է: Մի կերպ գետնից վեր է կացել: Սահակը բռունցքով խփել է Ռոբերտին: Մի քանի վայրկյան անց ինքը հասկացել է, որ ոտքի վրա այլևս չի կարողանում կանգնել: Հայկին տեղափոխել են մեքենայի մեջ, ինքն էլ է նստել, գնացել են հիվանդանոց…

Անդրանիկը պնդել է, որ մինչև Հայկին դանակով հարված հասցնելը՝ իրենք Ռոբերտին չեն հարվածել:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Ռոբերտ Սահակյանը կատարել է ոչ թե երկու անձանց սպանություն խուլիգանական դրդումներով, այլ՝ նույն դրդումներով սպանության փորձ:

Ռոբերտ Սահակյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանական դրդումներով երկու անձանց սպանության փորձի և ապօրինի սառը զենք պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 10-րդ կետերով և 235 հոդվածի 4-րդ մասով:

Ռոբերտ Սահակյանը վերջին հաշվով դատապարտվել է 16 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հուլիսի 1-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրանքի կողմը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանը արարքի սխալ վերաորակում է կատարել, Ռոբերտ Սահակյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել սպանության փորձի համար, մինչդեռ նա պետք է մեղավոր ճանաչվեր ու դատապարտվեր ոչ թե հանցափորձի, այլ՝ խուլիգանական դրդումներով ավարտուն սպանության համար:

Բողոքաբերը պահանջել է առաջին ատյանի դատարանի կողմից կատարված վերաորակումը համարել անհիմն ու անօրինական, Ռոբերտ Սահակյանին մեղավոր ճանաչել ավարտուն հանցարարքի համար, նաև՝ խստացնել ավարտուն ծանր հանցարարքի համար պատիժը:

Ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք չէին բերել, ամբաստանյալը նույնիսկ ստորագրել էր, որ վերաքննիչ բողոք ներկայացնել չի ցանկանում:

Վերաքննիչ քրեական դատարանում այս դատական նիստին մեղադրողը չէր ներկայացել, բայց քանի որ նա արդեն իսկ ներկայացրել էր բողոքը, դատարանին դիմումով խնդրել էր, որ գործի քննությունը շարունակվի առանց իր մասնակցության:

Նույնը խնդրել ու դատական նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդը:

Ամբաստանյալը պահանջեց, որ մեղադրողը պարտադիր ներկա լինի, քանի որ ինքը դատախազին ասելու բաներ ունի: Ամբաստանյալն ընդունեց, որ ինքը վերաքննիչ բողոք չի բերել, մեղադրանքի կողմի բողոքի կապակցությամբ էլ արդեն պատասխան առարկությունը ներկայացրել է: Բայց նա հավելեց. «Ոնց որ Աստծուց էղավ, որ մեղադրողը վերաքննիչ բողոք բերեց… Բաներ կային, որ ես չէի հիշում՝ տուժողները գլխիս էնքան տվել էին, որ հիշողությունս կորել էր…»:

Ռոբերտ Սահակյանը նշեց, թե նախաքննության ընթացքում և առաջին ատյանի դատարանում ինքը «բան չի ասել»՝ հույս ունենալով, որ վերաքննիչում կասի, չնայած, այո, վերաքննիչ բողոք ինքը չի բերել, այլ՝ մեղադրողը…

Ռոբերտ Սահակյանը դժգոհեց, թե իր գործը, սպանության գործ լինելով, շատ արագ է քննվել. «5 ամիս 27 օրվա մեջ ինձ դատել են, իսկ խուլիգանության գործեր կան՝ 3 տարի քննում են… Բերդում լիքը մարդիկ կան, որ խուլիգանության համար են դատվում…»:

Ամբաստանյալը ներկայացրեց, թե ցանկանում է ամեն բան վերաքննիչ դատարանում պատմել՝ սկզբից մինչև վերջ: Նա համոզիչ չբացատրեց, թե ինչու առաջին ատյանի դատարանում չի խոսել և վերաքննիչ բողոք չի բերել, միայն նեղանալով պնդեց, թե ցանկանում է «սկզբից մինչև վերջ» պատմել դեպքի մասին:

Այնուամենայնիվ, դատարանը լսեց ամբաստանյալի «պատմությունը»: Նա նշեց, թե վերջին պատժի կրումից ազատվել է 2014 թվականին: Սահակը, որ իր «ախպերն ա էղել», եկել է իր մոտ ու ասել է, թե խոսակցություններ կան կնոջ վերաբերյալ… Սահակը երեք տարի չէր կարում «քթներ էդ տղուն», իսկ ինքը «քթել ա», երեք ընդհանուր ընկերների հետ գնացել է «էդ տղու հայաթ… Էդ տղեն մեր դեմը ասում ա՝ էղել ա… Գալիս եմ Սահակի մոտ՝ ոնց ասում ես, տենց կա… Հետո հանկարծ Սահակը փոխվում ա, դառնում ա հավատացյալ, գալիս ասում ա՝ Աստված ինձ կների, իմ կնկան էլ կների… Սահակը պահանջում ա, որ ես էդ հարցով այլևս չզբաղվեմ, ասում ա՝ մեծ ախպերս Մոսկվայից կգա, մենք կզբաղվենք»:

Ըստ Ռոբերտի՝ երբ Սահակի մեծ եղբայր Անդրանիկը Ռուսաստանից եկել է, ինքը նրան է մոտեցել ու պատմել է, թե ինչ է ճշտել: Անդրանիկն էլ ասել է, թե իր՝ Ռուսատան գնալուց մի օր առաջ կգնան «էն տղուն տեսնելու»:

Դեպքի օրը, ըստ ամբաստանյալի, ինքը հարևանի հետ գնացել էր «հավի բուլի առնելու», խմել էր, հարբած տուն էր եկել ու քնել: Այդ ժամանակԱնդրանիկը եկել է իրեն հրաժեշտ տալու: Ինքը դժվարությամբ արթնացել է, երեք հատ գարեջուր է վերցրել ու իջել է կանգառ: Անդրանիկին ասել է՝ «Բա պտի էթայինք»: Սահակն այդ ժամանակ մոտեցել, իրեն խփել, իր գլխարկը գցել է գետնին:

Ըստ Ռոբերտի՝ մնացածը ինքը չի հիշում, մեջբերում է տուժողների ցուցմունքներից: Նրանք ասել են, թե ինքը դանակը գոտկատեղի հետնամասից հանել ու ցանկացել է Սահակին խփել, բայց Անդրանիկը իր ձեռքից քաշել է: Իրենցից 70 մետր հեռավորության վրա գտնվող Հայկը՝ Անդրանիկի ու Սահակի փոքր եղբայրը, տեսել, մոտեցել է հետևից, իրեն խփել է, ինքը շրջվել ու Հայկին խփել է դանակով:

Ռոբերտ Սահակյանն այս հանգամանքը կասկածի տակ դրեց՝ ասելով՝ ըստ տուժողների՝ իր ուշքը գնացել էր, եթե ուշքը գնացել էր, ինքն ինչպե՞ս է դանակով խփել Անդրանիկին: Կամ ինչո՞ւ է խփել Հայկին. «Իմ վրա դրել են դիտավորյալ սպանություն, բայց էդ էրեխեն (Հայկը) իմ ձեռների մեջ ա մեծացել, եթե նրան սպանելու դիտավորություն ունենայի, շուտ կսպանեի…»:

Ամբաստանյալի ոչ կապակցված խոսքից հասկացվեց՝ նա չի ընդունում, որ դիտավորյալ սպանություն է կատարել:

Դատարանը հետաքրքրվեց՝ ամբաստանյալն ընտանիք ունի՞: Ունեմ՝ պատասխանեց ամբաստանյալը: Ընդ որում՝ դահլիճում նստած էր Ռոբերտի երիտասարդ կինը, նա ասաց, որ իրենց երեխան երկու տարեկան է:

Դատավորներից մեկը հայրաբար դիտողություն արեց ամբաստանյալին. «Քո ի՞նչ գործն էր ուրիշի ընտանիքի գործերին խառնվելը, դու քո ընտանիքով զբաղվեիր»: Ռոբերտ Սահակյանը նեղվեց. «Այ տենց էլ առաջի ատյանը նայեց, որ ինձ 16 տարի տվեց»:

Ամբաստանյալը դատավորների վրա տպավորություն թողնելու համար «հիշեցրեց», որ 2016 թվականի ապրիլին իր «խոդով» գնացել է Ապրիլյան պատերազմին մասնակցելու՝ «իմ հայ ժողովրդի համար եմ գնացել՝ Հայրենիքի պարտքը տվել եմ…»:

Վերաքննիչ քրեական դատարանը դատախազի բողոքը բավարարեց մասնակիորեն. առաջին ատյանի դատարանի վերաորակումը սխալ համարեց, Ռոբերտ Սահակյանին մեղավոր ճանաչեց ոչ թե սպանության փորձի, այլ՝ ծանրացուցիչ հանգամանքներում՝ խուլիգանական դրդումներով կատարած ավարտուն դիտավորյալ սպանության համար: Այս վերաորակման հետ կապված էլ խստացվեց առաջին ատյանի դատարանի սահմանած պատիժը: Ռոբերտ Սահակյանը դատապարտվեց 18 տարի ազատազրկման:

Որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Սահակյանը քմծիծաղեց. «Էն էրկու տարի՞ն ձեզ ինչ էր արել, միանգամից 20 տարի կտայիք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում