Տնտեսություն 14:06 02/12/2021

Հայաստանցի գործարարների առաջարկը. Թուրքական ապրանքների նկատմամաբ բացի մաքսային արգելքից, կիրառել նաև վաճառքի արգելք

««Մանթաշով» գործարարների միություն» ՀԿ-ն, «Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ-ն ու 
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունւ բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին՝  առաջարկելով թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարձգել։ 

Կազմակերպությունները նամակում ներկայացրել են նաև հիմնավորումները.

«Մենք՝ ներքոստորագրյալ գործարարներս, անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ՀՀ կառավարության կողմից երկարաձգվի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներկրման արգելքն առնվազն 5 լրացուցիչ տարով՝ հետևյալ հիմնավորմամբ և պատճառաբանությամբ․

1. Հայկական շուկայից թուրքական ծագման ապրանք ներկրող ընկերությունների դուրս գալուց հետո բազմաթիվ ոլորտների հայկական արտադրողներ մեծացրել են իրենց արտադրությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և փորձելով բավարարել շուկայի պահանջարկը, ուստի այս պահին թուրքական ապրանքների ներկրումը թույլատրելու դեպքում թուրքական ապրանքներ արտադրողները և ներկրողները նորից քայլեր կձեռնարկեն հայկական շուկան հետ գրավելու ուղղությամբ, ինչը ծանր դրության մեջ կդնի նոր ստեղծված կամ նոր ներդրումներ ստացած հայկական ընկերություններին։

2. Արգելքը չերկարացնելու հիմնավորումներից մեկն այն է, որ ցանկացած դեպքում ծագման երկրի հավաստագիրը փոխելու միջոցով թուրքական ապրանքը շարունակում է նույն ծավալներով ներկրվել Հայաստանի Հանրապետություն։ Նախևառաջ, ցանկանում ենք ընդգծել, որ, վիճակագրական տվյալների համաձայն, տեղի է ունեցել ներկրման ծավալների էական կրճատում, մասնավորապես՝ թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան նվազել է 3․3 անգամ։ Բացի այդ, ծագման երկրի հավաստագիրը փոխելու մասին հայտարարությունները հիմնավոր չեն, քանի որ չկան վիճակագրական տվյալներ կամ ապացույցներ նման հավաստագրերով ներկրվող ապրանքների քանակի կամ ծավալի մասին։ Ընդ որում, նման արարքի վերաբերյալ տվյալների տիրապետող անձինք պարտավոր են դիմել իրավապահ մարմիններին, քանի որ ծագման երկրի հավաստագրի կեղծումը քրեորեն պատժելի արարք է։

3. Ըստ էության, թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսությունում որևէ ցնցում չառաջացրեց, քանի որ թուրքական ապրանքների տեղն արագ զբաղեցրեցին ինչպես տեղական, այնպես էլ այլ երկրների ծագման արտադրանքը, հետևաբար թուրքական ծագման ապրանքների ներկրումը կրկին թույլատրելը չունի որևէ տնտեսական հիմնավորում։

Վերոնշյալ կետերում անդրադարձ ենք կատարել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելման միայն տնտեսական կողմին, այնինչ տվյալ պարագայում նշանակություն ունեն նաև հարցի էմոցիոնալ և բարոյական կողմերը, քանի որ ինչպես 2020 թվականին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, այնպես էլ այս պահին ՀՀ պետական սահմանին տեղի ունեցող անհանգստությունների շրջանակներում Թուրքիան բարոյական և նյութական աջակցություն է ցուցաբերել ադրբեջանական բանակին՝ Հայաստանի և հայ ազգի դեմ ուղղված հանցագործությունների իրագործման շրջանակներում։
Ելնելով վերոգրյալից՝ ներքոստորագրյալ գործարարներս առաջարկում ենք առաջիկա 5 տարիների ընթացքում բացառել թուրքական ծագման ապրանքների ներկրման հարցը քննարկման դնելը, ինչպես նաև երկարաձգել այդպիսի ապրանքների ներկրման արգելքը։

Ավելին՝ գտնում ենք, որ թուրքական ծագման ապրանքների ներկրման և սպառման նկատմամբ պետք է կիրառվեն լրացուցիչ սահմանափակումներ։ Այսպես, թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքն ավելի արդյունավետ դարձնելու համար առաջարկում ենք բացի մաքսային արգելքից, նաև կիրառել վաճառքի արգելքը։ Վաճառքի արգելքի կիրառման պայմաններում ՀՀ ՊԵԿ մարմինները կկարողանան իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, ինչի արդյունքում թուրքական ապրանքների ներկրումը որևէ գաղտնի ճանապարհով կդառնա անիմաստ, քանի որ ցանկացած դեպքում դրա վաճառքը կլինի անհնարին։

Առաջարկում ենք նաև արգելել թուրքական ընկերություններին պատկանող ապրանքանշանների ներքո արտադրվող ապրանքների վաճառքը Հայաստանում՝ անկախ դրանց արտադրման երկրից, ինչը նույնպես ավելի արդյունավետ կդարձնի պատկան պետական մարմինների կողմից վերահսկողական վարչարարության իրականացումը հայկական շուկայում թուրքական ընկերությունների գործունեության նկատմամբ։

Ավելացնենք, որ ըստ էության թուրքական ծագման ապրանքների մուտքը չի արգելվել, այլ իրականցվում է ընտրանքային ներկրում, օրինակ՝ թույլատրվում է ներկրել թուրքական ծագման հումք ու սարքավորումներ։ Ընդ որում, ընտրանքային ներկրումը ընդունված պրակտիկա է, որը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր երկրների կողմից՝ սեփական արտադրողներին պաշտպանելու նպատակով»։

««Մանթաշով» գործարարների միություն» ՀԿ
«Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}