211652_close_icon
views-count18775 դիտում article-date 16:15 21-05-2019

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ ոսկու գրավով վարկերի գծով ակցիա՝ «Կուտակիր նվերներ՝ ամռանից»

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ցանկանալով խրախուսել իր հավատարիմ և պարտաճանաչ հաճախորդներին՝ սույն թվականի մայիսի 2-ից մինչև հուլիսի 31-ը հանդես է գալիս ոսկու գրավադրմամբ վարկերի գծով նոր՝ ՙԿուտակիր Ամանորյա նվերներ ամռանից՚ ակցիայով: Ակցիայի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն հաճախորդները, ովքեր ակցիայի ժամանակահատվածում կձևակերպեն ոսկու գրավով վարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ, երեք ամիս անընդմեջ կատարելով պարտաճանաչ մարումներ, հնարավորություն կստանան օգտվել հետևյալ առավելություններից. - վարկի տոկոսադրույքի նվազեցում մեկ տոկոսով կամ - վարկի գումարի ավելացում մինչև գրավի արժեքի 200%-ը՝ կախված հաճախորդի խմբից: Ամանորյա տոներին ընդառաջ, վերոնշյալ արտոնություններից օգտված հաճախորդներից կընտրվեն երեք հաջողակներ, որոնց ոսկու գրավով վարկերը որպես Ամանորյա նվեր կմարվեն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից (մինչև մեկ միլիոն դրամի չափով): Ակցիան թույլ կտա ավելի լավ ճանաչել պարտաճանաչ հաճախորդներին և վերջիններիս ընձեռել հնարավորություն՝ ստանալ վարկեր ավելի շահավետ պայմաններով և հաճելի անակնկալներով: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Նմանատիպ նյութեր