Բիչախչյան. Անձնագրում վավերականության նշում կատարելու համար պահանջվում է ամենաշատը 30 րոպե
Անձնագրային և վիզաների վարչությունում անձնագրում վավերականության նշում կատարելու և անձնագիրը քաղաքացուն հանձնելու համար պահանջվում է ամենաշատը 30 րոպե՝ կախված աշխատանքային ծանրաբեռնվածությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Երբեմն ինձ դիմում են մարզերում հաշվառված քաղաքացիներ, տեղեկանալու համար, թե անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողությունը անձնագրային և վիզաների վարչությունում ինչքան ժամանակում է իրականացվում:
Ըստ դիմումատուների ինֆորմացիա է շրջանառվում, թե ԱՎՎ-ում ավելի արագ է իրականացվում գործողությունը, քան մարզերում, որովհետև ծրագրային առումով գործընթացը անցնում է հաստատման փուլով, իսկ ԱՎՎ-ի դեպքում հաստատվում է անմիջապես: Ավելին, ըստ չճշտված տվյալների անձնագիրը վավերացված վիճակում ստանալու համար քաղաքացուն հրավիրում են հաջորդ օրը (տեղեկացնում է քաղաքացին)»,-գրել է Բիչախչյանը:
Նա ընդգծում է, որ նույն ժամանակահատվածում կարող է իրականացվել գործընթացը բոլոր անձնագրային ծառայություններում և ծրագրային-տեխնիկական առումով ոչ մի տարբերություն չկա:
«Առավել ևս հաջորդ օրը անձնագիրը հանձնելու մասին խոսք լինել չի կարող»,-նշում է վարչության պետը:
Հարակից հրապարակումներ`
- Բիչախչյան. Միաժամանակյա գործողություններ կատարելու մերժումը կհամարվի իրավախախտում
- Այսուհետ մարզերում ևս հնարավոր կլինի անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը. Բիչախչյան
- Բիչախչյան. Վաղվանից այլևս չեն երկարաձգվելու հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները
- Ելքի թույլտվություն կարելի է ստանալ սահմանային անցման կետում. Բիչախչյան
- Բիչախչյան. Անձնագիր ստանալու ժամկետները փոփոխվել են
- Բիչախչյան. Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու համար քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության