Tuesday, 23 04 2024
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Մտահոգված եմ վարչապետի մոսկովյան ճեպազրույցում հնչած որոշ թեզերի շուրջ․ Արման Բաբաջանյան

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է.

Մտահոգությամբ լսեցի ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու առթիվ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ասուլիսի որոշ հատվածներ, որոնք ցույց են տալիս, որ վարչապետի շրջապատում այսպիսի կարևոր միջոցառումների և դրան հաջորդող ճեպազրույցների համար խիստ անհրաժեշտ բարձրակարգ մասնագետների պակաս կա, ովքեր պարտավոր կլինեն արժանահավատ փաստական տեղեկություններ փոխանցել երկրի ղեկավարին։ Մակերեսային տեղեկացվածությամբ շեշտադրումները, այս և ցանկացած այլ պարագայում, կարող են երկրին մեծ վնաս հասցնել։

Այսպես, վարչապետը ասում է․

Ну Барак Обама президент Соединенных Штатов, он считал, что президент Буш сделал неправильно, когда ввел войска в Ирак

Այդպիսի շեշտադրումներ շատ ենք լսել նեոպահպանողական ամերիկյան (և ոչ միայն) փորձագիտական շրջանակներում։ Այստեղ խնդրահարույց է «զորք մտցնել» ձևակերպումը։ Մի ճշգրտում միայն․ ԱՄՆ Սենատի 2002թ․ հոկտեմբերի 16-ի 114 բանաձևում հստակ ամրագրված է «Իրաքի հանդեպ ռազմական ուժի կիրառում» Use of Military Force Against Iraq:

Մինչև 2008թ․ նախագահական ընտրությունները, այսինքն մինչև Օբամայի ընտրությունը 2007 թվականին, բոլոր հարցումների համաձայն ամերիկացիների 55%-ը կարծում էր, որ իրաքյան պատերազմը պետք է դադարեցնել, իսկ 2008թ․ նախագահական ընտրություններում գրանցված ընտրողների (registered voters)  51%-ը պահանջում էր դուրս բերել ամերիկյան զորքերը Իրաքից։

Он решил сделать прямо противоположное: отозвать, снять войска из Ирака

Իրականությունը, սակայն, կապ չունի այս հայտարարության հետ։ Ամերիկյան զորքերը, որոնք Բաղդադ էին խուժել Բուշի հրամանով՝ 2003թ մարտի 19-ից-ապրիլի 9-ը տևած ցամաքային և օդային գործողության արդյունքում, այդ երկրից դուրս բերելու մասին որոշումը կայացրել էր նույն Ջորջ Բուշ կրտսերը իր նախագահության ավարտին՝ 2008թ. դեկտեմբերի 14-ին։ Բաղդադում ԱՄՆ նախագահի և Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքի հետ «Ուժի կարգավիճակի» Status of Forces մասին կնքված համաձայնագիրը ենթադրում էր ամերիկյան զորքերի դուրս բերում Իրաքից մինչև 2012 թվականը։

Վստահաբար, Բարաք Օբամային կարելի է մեղադրել, որ նա ոչինչ չձեռնարկեց այդ համաձայնությունը կասեցնելու ուղղությամբ։ Մինչ օրս այդպես էլ վարվում են ամերիկացի շարքային փորձագետներն ու վերլուծաբանները։ Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետն էլ իր կարծիքը ձևավորել է ԱՄՆ դեմոկրատական վարչակարգի դեմ քարոզարշավ ծավալած փորձագիտական շրջանակների ազդեցության տակ, բայց դա խիստ սուբյեկտիվ մոտեցում է և սխալ է այդ կարծիքը հնչեցնել, որպես Հայաստանի տեսակետ։

Իր հաջորդ ընտրության շեմին ամերիկյան զորքը Իրաքից դուրս չբերելու համար ԱՄՆ 43-րդ նախագահը պետք է վերստին սկսեր բանակցել Իրաքի իշխանության հետ, մինչդեռ 2011 թվականին բոլոր հարցումների համաձայն ամերիկացիների 75 տոկոսը և Իրաքի բնակչության ճնշող մեծամասնությունը համոզված էին, որ ամերիկյան զորքերը պետք է դուրս բերել Իրաքից։

И что мы получили? Получили Исламское государство

Շատ պարզունակ քարոզչական թեզ է՝ ներամերիկյան կամ նեոպահպանողական-դեմոկրատական դիմակայության տիրույթում։ Մերձավոր արևելքի մասնագետները, պատմաբանները, կոնֆլիկտաբանները ցայսօր համոզված չեն՝ կարո՞ղ էր արդյոք ամերիկյան ռազմական ներկայությունը Իրաքում զսպել Իսլամական պետության կազմավորումն ու հետագա տարածումը դեպի Սիրիա։ Ես հատուկ նշեցի մասնագետների մասին։ Այդ վեճը հենց նրանց գործն է, բայց ոչ Հայաստանի առաջնորդի, որովհետև անցյալի վերաբերյալ այդպիսի վեճերն ի վերջո ոչ մի տեղ չեն տանում։

Իսկ Իսլամական պետության կազմավորման նախադրյալները 2014 թվականին հետևյալն էին՝

– Իրաքի՝ մեծությամբ երկրորդ 2 միլիոն բնակչությամբ Մոսուլի գրավումը 2014թ․ հունիսի 10-ին մի խմբավորման կողմից, որն այդ ժամանակ իրեն կոչում էր «Իրաքի և Լևանտայի իսլամական հանրապետություն»,

– ԻԼԻՊ-ի կողմից նվաճված Մոսուլում 2003 թվականից ի վեր ամերիկյան բարձրակարգ սպառազինությունն ու տեխնիկայի գոյությունը, և Իրաքի կենտրոնական բանկի Մոսուլի մասնաճյուղի պահուստներում հայտնաբերված շուրջ 500 միլիոն դոլար կանխիկ փողը,

– Սիրիայից սուննի մի քանի հարյուր զինվորականների և ապա հազարավոր փախստականների անարգել մուտքը Իրաք,

– Իրաքի կանոնավոր բանակից զինվորականների փախուստի պատճառով ահաբեկիչների կողմից Տիգրիսի ափին գտնվող բնակավայրերի՝ այդ թվում նավթի մեծ պաշարներով հարուստ Բայջիի և Սադամ Հուսեյնի ծննդավայր Տիկրիտի գրավումը

– 2014թ․վերջին ողջ աշխարհում սարսուռ առաջացրած ամերիկացի լրագրողների, միսիոներների գլխատումը պատկերող տեսանյութերի տարածումը

– շիիթական մեծամասնության և սուննի փոքրամասնության միջև օրավուր աճող հակամարտությունը,

– ընդհատակյա Ալ-Ղաիդայի ցանցը, որը շարունակում էր գործել նույնիսկ հորդանանյան ահաբեկիչ ազ-Զարքավիի սպանությունից հետո,

Եվ սա դեռ ամբողջական ցուցակը չէ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում