Առաջարկ. Արցախում անցնել կիսանախագահական համակարգի

Առաջարկ. Արցախում անցնել կիսանախագահական համակարգի

PanARMENIAN.Net - Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կիսանախագահականի: Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը տեղադրվել է Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում:

Նախագծում նշված է, որ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր և չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ Հանրապետության նախագահի ձեռքում»,- նշված է նախագծում, գրում է Արմենպրեսը:

Գործադիր իշխանությունն իրականացվում է Հանրապետության նախագահի կողմից: Նա է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Անվտանգության խորհրդի նախագահը, նա է ղեկավարում պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը գտնում է, որ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարող է առաջանալ իրավաքաղաքական ճգնաժամի վտանգ:

«Ուստի, հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»,-ասվում է նախագծում:

Առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության խորհրդի խորհրդակցական բնույթը, սահմանել Անվտանգության խորհրդի գործունեության հիմնական նպատակները, լիազորությունները, ինչպես նաև ամրագրել, որ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:

Նշվում է, որ կառավարման կիսանախագահական համակարգի դեպքում, խորհրդարանը մասնակցում է կառավարության ձևավորմանը, մասնավորապես, կառավարության կառուցվածքը, կառավարության առաջարկությամբ, սահմանվում է օրենքով: Գործող Սահմանադրությամբ, որպես խորհրդարանի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության արդյունավետ միջոց, ամրագրված է հարցապնդման ինստիտուտը, որն իրականացվում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից:

«Կառավարման կիսանախագահական համակարգին անցում կատարելու արդյունքում անհրաժեշտ է լինելու վերանայել ինչպես Հանրապետության նախագահի, այնպես էլ՝ Ազգային ժողովի և կառավարության լիազորությունները՝ ապահովելով իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությունը»,- նշված է նախագծում:

Նախագծով առաջարկվում է 2023 թվականի ընթացքում անցկացնել Ազգային ժողովի, իսկ 2024 թվականի ընթացքում՝ Հանրապետության նախագահի ընտրություններ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---