Friday, 29 03 2024
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը

Ռուսական լծից չենք ազատվի, եթե չունենանք իրավագիտակից հասարակություն ու չզարգացնենք լիբերալ-դեմոկրատական արժեքները

«Երբ հասարակական դժգոհության ալիք է բարձրանում կամ որևէ շարժում է սկսվում՝ դա իր առջև ունի դրված կոնկրետ խնդիր, այդ խնդիրը լուծելուց հետո մոտիվացիան կորում է, հետևաբար շարժումն էլ մարում է, իսկ գումարներն անհրաժեշտ են, որպեսզի հասարակական սեկտորը լինի համակարգված։ Անդրկովկասում՝ մասնավորապես թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում հասարակական սեկտորը շատ ուժեղ համակարգված էր 1990-ական թվականների վերջից մինչև 2003-2004 թթ-ները։ Վրաստանում դա շարունակվեց նաև հետագայում, որովհետև նոր ծրագրեր դրվեց դրա տակ, նոր գումարներ հոսեցին և ավելի լայն զանգվածներ ընդգրկվեցին, իսկ մեզ մոտ 2003-2004թթ-ին ինչ-որ չափով դա մարեց, ինչի արդյունքը մենք հիմա տեսնում ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ խոսելով ներկայումս Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվության թուլացման և հասարակական շարժումների մարելու մասին։

Սոցիոլոգը վստահեցնում է՝ որպեսզի Հայաստանն ի վերջո կարողանա դուրս գալ ռուսական ճնշման ազդեցության տակից, պետք է մեզանում հնավորինս լայն տարածում գտնեն լիբերալ-դեմոկրատական և լիբերալ-տնտեսական արժեքները։ Միակ տարբերակն ըստ նրա՝ այդ գաղափարախոսության կոմնակիցների համախմբումն ու նրանց պլատֆորմ հատկացնելն է։

«2003-2004թթ-ի ժամանակ Ռուսաստանն էլ դեպի լիբերալ տնտեսություն էր գնում և համարվում էր քիչ թե շատ ժողովրդավարական պետություն, և դրսից շատ դժվար էր հասկանալ, որ ռուսներն իրականում չեն փոխվել և ավտորիտար համակարգի կողմնակից են։ Դրա համար, եթե այդ նույն տարիներին այստեղ էլ լիներ նույնքան ճնշում, որքան Վրաստանում էր, որ պետք է ամբողջությամբ կտրվի Ռուսաստանից և չմնա նրա լծի տակ, ապա հիմա Հայաստանը վաղուց արդեն գնացել էր եվրոպական ճանապարհով և ոչ թե այսպիսի բարդեցված վիճակներով կփորձեր ԵՄ մաս դառնալ»,- համոզմունք հայտնեց Սարգսյանը։

Նկատենք, որ հատկապես վերջին տարիներին, տարբեր հարցերի շուրջ քաղհասարակությունը կարողանում էր համախմբվել և ընդվզել իշխանությունների կայացրած որոշումների դեմ։ Թեպետ բարձրացված խնդիրները հիմնականում սոցիալական էին, այդուհանդերձ, Երևանում բողոքի տարբեր ակցիաներ են եղել, երբ հարյուրավոր քաղաքացիներ դուրս էին գալիս փողոց՝ այս կամ այն խնդրի դեմ պայքարելու։ Որպես հասարակական ընդվզման վառ օրինակներ՝ կարող ենք հիշատակել «Էլեկտրիկ Երևան», «Ոչ թալանին», «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակին» նախաձեռնությունները։ Իսկ հիմա՞։ Ակնհայտ է, որ ներկայիս պատկերը զգալիորեն տարբերվում է նախկինից։ Այս համատեքստում Կարեն Սարգսյանն ընդգծեց, որ բոլոր դեպքերում չկար ռազմավարական մտածողություն, ինչը նրա դիտարկմամբ՝ թույլ լինելու նախապայման է հանդիսանում։

«Հասարակության 5-7%-ը պետք է ամբողջությամբ պատրաստ լինի ցանկացած պահի գրավել պետական պաշտոններ, ինչը նշանակում է, որ պետականամետությունից բացի, մարդիկ պետք է իմանան պետականության հիմունքները, իմանան իրենց իրավունքները, ոչ թե ինչ-որ մեկը կանգնի և բարձրախոսով գոռա, թե հասարակությունը ինչ իրավունքներ ունի։ Ինչ պրոբլեմ էլ ուզում է թող լինի, միևնույն է, պետք է լինի այդ պրոբլեմից հասկացող, իր իրավունքներն ու պատասխանատվության չափը գիտակցող մարդկանց խումբ, այդ դաշտը պետք է հստակ ձևավորված լինի, որի հետ պետությունը, ուզած թե չուզած, ստիպված է լինելու կոպիտ ասած՝ յոլա գնալ, հաշվի նստել նրանց շահերի հետ, որովհետև այդ մարդիկ օրինական մեխանիզմներով կարողանալու են իրենց իրավունքները պաշտպանել։ Քաղաքացիական սեկտորը պետք է զարգանա հենց այս ճանապարհով։ Խնդիրը կայանում է հենց նրանում, որ մարդիկ ոչ միայն չգիտեն իրենց իրավունքները, այլև չեն պատկերացնում նաև իրենց պատասխանատվությունը»,- շեշտեց սոցիոլոգն ու միևնույն ժամանակ հավելեց․

«Երիտասարդներին պետք է կոնկրետ մոտիվացնել, իմպուլս տալ, որովհետև հիմնականում նրանք շատ վատ են կրթված, այսինքն՝ ընդհանուր գիտելիք չունեն, այլ գիտեն միայն էսպես դրվագային կամ կետային բաներ, որոնք մեծ հաշվով օգտակար չեն, և որ ամենակարևորն է ՝ չգիտեն նաև, թե ինչպես պետք է զանգվածների հետ աշխատել և կցվում են այս կամ այն քաղաքական կուսակցությանը, բայց այդպես չպետք է լինի։ Հասարակական սեկտորը չպետք է հիմք դառնա որևէ քաղաքական կուսակցության կամ որևէ կերպ ասոցացվի նրանց հետ։ Ընտրությունների ժամանակ ինչ-որ նախաձեռնություն կարող է ասել, որ իրենք սատարում են, ենթադրենք, ինչ-որ մի քաղաքական ուժի, որը խոստացել է նրանց զբաղվել իրենց խնդիրներով, բայց դա չի նշանակում, որ հավերժ այդպես էլ պետք է մնա»։

Այս համատեքստում հարկ են համարում նշել նաև, որ Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանը պաշտոնապես մեկնարկել է իր «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը, որն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ՝ 2.2 միլիոն եվրո արժողությամբ այս եռամյա ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները քաղաքացիների կարիքները բավարարելու նպատակով: Ծրագրի շնորհիվ հայկական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են օգտվել անվճար տրամադրվող խորհրդատվություններից և դիմել փոքր դրամաշնորհների:

Կարեն Սարգսյանից հետաքրքրվեցինք նաև, թե որքանո՞վ կարող ենք արդարացված մոտեցում համարել Հայաստանում քաղհասարակության զարգացման և ազդեցիկ դարձնելու համար օտարերկրյա ֆինանսավորում ստանալը։ Վերջինս, նախ, դա միանգամայն ճիշտ գնահատեց, ապա նաև շեշտեց․

«Այլ հարց է, թե ով է դա իրականացնելու։ Լավ է, որ այս ծրագրի մաս է կազմում «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, որովհետև այս կառույցը, ըստ իս, շատ լավ է աշխատում, բայց եթե ծրագիրն իրագործելու են այն մարդիկ, ովքեր վերջին 7-ից 10 տարվա ընթացքում արդեն նախկինում էլ ֆինանսավորվել են, ապա հիմա պետք է ընդհանրապես զրկված լինեն այս ֆինանսավորումից, որովհետև բոլորս էլ տեսնում ենք, որ գումարները մսխվել են, իսկ քաղաքացիական շարժումները՝ տապալվել»։

Այս նոր ծրագիրը կներգրավի նաև փորձագետներ Սփյուռքից` օգնելու Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ավելի որակյալ ծառայություններ մատուցել շահառուներին։ Պարոն Սարգսյանի դիտարկմամբ՝ Սփյուռքին ներգրավելը դրական մոտեցում է, սակայն այստեղ հարցը կրկին այն է, թե մասնավորապես Սփյուռքի որ հատվածն է ներգրավվելու․

«Ամենայն հարգանք տածելով նրանց հանդեպ պետք է նշեմ, որ Սիրիայի կամ Լիբանանի Սփյուռքն ունակ չէ մեզ ժողովրդավարության դասեր տալ, ամերիկյան Սփյուռքը հզոր է, բայց նրանց արևելյան հատվածը, որը վաղուց ներգրավված է նման գործընթացների մեջ, եվրոպական Սփյուռքի մասով կարող եմ ասել, որ, ցավոք սրտի, նրանք շատ քիչ են ներգրավվում, իսկ հենց եվրոպական մոդելն է, որը մեզ ամենամոտիկն է, բայց անգլո-սաքսոնական մոդելով չենք կարող զարգանալ, որովհետև մեր հասարակությունն այլ կերպ է և մեր համակարգին ավելի մոտիկ է մայրցամաքային Եվրոպայի մոդելը, դրանով կարող ենք ճիշտ զարգանալ, այսինքն՝ այս առումով էլ ամեն ինչ կախված է նրանից, թե Սփյուռքից կոնկրետ որ հատվածի փորձն են մեզ մոտ ցանկանում ներդնել»,- ասաց նա։

Կարեն Սարգսյանը կարևոր հանգամանք է համարում նաև այն, թե ինչպես է այս ծրագիրը լուսաբանվելու, քանզի նրա խոսքերով՝ եթե չլուսաբանվեց, ապա այն կասկածելի է դառնալու։

«Արդյունքը պետք է չափելի դառնա ոչ միայն այդ ծրագրի դոնորների համար, այլ նաև հասարակության։ Մենք ժամանակ չունենք 20 տարին մեկ նման գործընթաց սկսենք, հետո կիսատ թողենք ու ոչ մի բան չստացվի»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում