Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» բժշկական կենտրոն

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին եղել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության զարգացման ծրագրերին:

Տեղեկացվել է, որ գործարանում արտադրվում է կոնյակ, գինի, օղի և պահածոներ: Արտադրանքն արտահանվում է ռուսական, չինական, կանադական և եվրոպական շուկաներ: Աշխատանքներ են տարվում արտահանման ուղղություններն ընդլայնելու նպատակով: Նշվել է, որ մթերումներն իրականացվում են Իջևանի հարակից համայնքների գյուղացիական տնտեսություններից և սպիրտային հումքն ամբողջությամբ տեղական է: Նախորդ տարվա ընթացքում գործարանն արտադրել է 1,5 մլն շիշ կոնյակ, գինի և օղի, 140 հազար տարա պահածո: Քայլեր են իրականացվում նաև նոր ներդրումներ իրականացնելու և առկա 100 աշխատատեղերն ավելացնելու ուղղությամբ:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Ենոքավանի «Լաստիվեր ռեզորթ» նորակառույց հյուրանոցային համալիր: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է այստեղ հանգստի համար ստեղծված պայմաններին:

Նշվել է, որ համալիրի կառուցման շինաշխատանքները տևել են երեք տարի, իսկ ներդրումների ծավալը կազմել է 2 մլն դոլար:

Այնուհետև վարչապետը եղել է Դիլիջանի գարեջրի գործարանում: Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ գործարանը սկսել է աշխատանքները մեկ տարի առաջ և կատարված ներդրումների ծավալը հասնում է 5 մլն դոլարի:

Ժամանակակից հոսքագծերով համալրված գործարանում աշխատում է 120 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 90 հազար դրամ: Նշվել է, որ արտադրված գարեջրի մի մասն իրացվում է տեղական, իսկ մյուսը՝ ռուսական շուկաներում: Գործարանի ղեկավարները նախատեսում են ընդլայնել արտադրական հզորությունները, ինչը հնարավորություն կտա ստեղծել լրացուցիչ 40-60 նոր աշխատատեղ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի երկրում գործարարությունը զարգանա, ընկերություններն իրականացնեն ընդլայնման ծրագրեր: Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործադիրն իր քաղաքականությամբ, այդ թվում՝ հարկային վարչարարությամբ, խրախուսելու է արտադրական ընկերություններին, նպաստելու է նրանց առաջընթացին, որպեսզի երկրում ստեղծվեն նորանոր աշխատատեղեր և պետությանը վճարեն հարկեր: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսուհետ բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից և պետք է մտածեն միայն զարգանալու ուղղությամբ: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի մեր երկրից արտահանման ծավալների ավելացմանը:

Վարչապետն այցելել է նաև Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն: Տեղեկացվել է, որ այն հագեցված է ժամանակակից սարքավորումներով և այստեղ մատուցվում են բժշկական այնպիսի որակյալ ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս քաղաքացիներին բուժման նպատակով այլևս չուղևորվել Երևան: Դրան նպաստում է նաև գնային քաղաքականությունը: Նշվել է նաև, որ ԲԿ-ի ծառայություններից օգտվում են նաև Սևանի, Իջևանի, Վանաձորի և հարակից այլ համայնքների բնակիչները: Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջաններում նման բժշկական հաստատությունների առկայությունն ու ընդգծել, որ առողջապահության ոլորտը գտնվելու է գործադիրի ուշադրության կենտրոնում: Միաժամանակ, վարչապետը կարևորել է առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումն ու այդ ուղղությամբ քայլերի իրականացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում