Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տնտեսության վիճակն ու վարչապետի 100-րդ փաստը

Սերժ Սարգսյանի առումով ձևավորված վերաբերմունք կար, որ կտրվելով ժողովրդից, կտրվել է իրականությունից ու չի պատկերացնում իրավիճակը, չգիտի, թե երկրում ինչ է տեղի ունենում, հետևաբար և անհաղորդ է ու չի կարողանում ադեկվատ արձագանքել: Սերժ Սարգսյանին հեռացնելուց ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց որոշ ժամանակ անց, չնայած վերջինիս բոլորովին այլ խառնվածքին, այդուհանդերձ, նրա պահվածքից էլ աստիճանաբար համոզմունք է ձևավորվում, որ ժամանակ առ ժամանակ կորցնում է իրատեսությունը: Ու կասկած է առաջանում, որ իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը կորցնելու «ունակությունը» ավելի շատ այն շենքով է պայմանավորված, որտեղ աշխատում են անձերը, քան այդ անձերով: Իր տարիուկեսվա գործունեության ընթացքում, հատկապես վերջին ամիսներին, պարոն Փաշինյանը դա բազմիցս է ապացուցել: Վանաձորում կայացած նրա մամլո ասուլիսի առաջին հատվածը, տնտեսության վիճակին վերաբերող նրա ներկայացումը ամբողջովին դրա ապացույցն էր: Ահավասիկ. «Ես մտածում էի, որ սեպտեմբերին, եթե մենք ունենանք ևս 50 փաստ՝ հանրությանը ներկայացնելու, դա կլինի շատ լավ արդյունք, բայց այսօր կհրապարակեմ ևս 100 փաստ: Եվ այսպես, 100 փաստ Նոր Հայաստանի մասին։

Փաստ 1. 2019 թվականի 7 ամիսների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8%։ Արդյունաբերությունն աճել է 8.4%-ով, շինարարությունը՝ 4.5%-ով, առևտրաշրջանառությունը՝ 8.9%-ով, ծառայությունները՝ 15.2%-ով, միջին ամսական աշխատավարձը՝ 5.9%-ով:

Փաստ 100. Սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների Վերջին զանգի «փարթին» տեղի է ունեցել կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում: Շրջանավարտների համար ելույթ են ունեցել Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արամ MP3-ը, Սևակ Ամրոյանը, Նարե Գևորգյանը, «Դետք» խումբը, DJ Smoke-ը։ Համանման միջոցառում իրականացվել է նաև նախորդ տարի: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և կառավարության ֆինանսավորմամբ՝ վարչապետի հիմնադրամից ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ այցելել են երևանյան զվարճանքի կենտրոններ, այգիներ, թանգարաններ։ Այս տարի սեպտեմբերի 1-ին մենք՝ ես ու Աննան, այցելել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին»։

Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ սրանք այն կարևորագույն իրադարձություններն ու փաստերն են, որ վերջին մի քանի ամիսներին տեղի են ունեցել պատերազմող երկիր Հայաստանում ու հարկ է համարվում այդ փաստերը հանրայնացնել, որպես նվաճում ներկայացնել վարչապետի մակարդակով:

2017թ. հունվար-հուլիս ժամանակային միջակայքում մեր երկրի ՏԱՑ-ը կազմել է 7%: Արդյունաբերության աճը կազմել է 14.3%, առևտրի ու ծառայությունների աճը՝ 12.2%, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.6%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 2.8%-ով։ Շինարարության ՏԱՑ-ը նվազել է 7-8%-ով: Սա էլ հատված է 2017թ. հունվար-հուլիսի տնտեսությանը վերաբերող վիճակագրությունից, որում ներկայացված թվերը բացարձակապես ոչնչով չեն զիջում վարչապետի ներկայացրածին: Մեղմ ասած՝ անհասկանալի է մնում այն «նվաճումը», որ վարչապետը ներկայացնում է՝ այն էլ որպես համար մեկ: Ոչ պակաս անհասկանալի է վարչապետի ներկայացրած 100-րդ նվաճումը:

Նույն սկզբունքով օլիգարխ գործարար Սամվել Ալեքսանյանը արդեն երկու տասնամյակ է իր համայնքի շրջանավարտների, վարչապետի խոսքերով ասած, Վերջին զանգի «փարթին» կազմակերպում է ամբողջությամբ իր հաշվին, իր օբյեկտներում, դարձյալ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Եթե գործարարը իր նախաձեռնությունը գովազդի, ինչ-որ առումով «հասկանալի» կլինի, որովհետև հանրության կողմից այնքան էլ չընդունված օլիգարխ է, փորձում է էժան ռեկլամ անել: Բայց վարչապետի պարագայում, դա լրիվ անընկալելի է: Մի քիչ էլ աբսուրդային, որովհետև ընդամենը երկու օր առաջ պետեկամուտների կոմիտեն հրապարակեց բոլոր նույն երգիչների անունները, որոնք հարկեր չեն վճարել: Ինչևէ: 76-րդ կետում վարչապետը, որպես նվաճում, նշում է, որ «2019թ. սեպտեմբերի դրությամբ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բաց թողումը, նախորդ տարվա համեմատ, 53 մլն խմ-ով քիչ է կատարվել, իսկ Արփա-Սևան ջրատարով դեպի Սևան է տեղափոխվել 17 մլն խմ-ով ավելի ջուր: Անցյալ տարվա այսօրվա դրությամբ Սևանա լիճը բարձրացել է 4 սմ-ով: Ես շաբաթ օրը հայտարարեցի, որ բարձրացել է 3 սմ-ով, 2 օրվա ընթացքում ևս մեկ սմ-ով բարձրացել է: Սա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ, այս պահի դրությամբ Սևանա լճի ջրային պաշարները ավելի են շուրջ 102 մլն խմ-ով»: Նախ՝ պարոն Փաշինյանի խոսքից ստացվում է, որ հնարավոր է միջինում 2 օրում մեկ սմ-ով բարձրացնել Սևանի մակարդակը: Հետևաբար, եթե ընդունում ենք, որ ոռոգման սեզոնի ընթացքում լճից ջուր է բաց թողնվել, դրա համար էլ չի բարձրացել, ապա, ըստ վարչապետի, վերջին երեք-չորս օրերին 2 սմ-ով բարձրացել է, ուրեմն մինչև տարեվերջ հնարավորություն կա այն բարձրացնել առնվազն ևս 30-40 սմ-ով: Հատկապես որ դեռ գարնանը նրա շրջապատից մի քանի տասնյակ սմ-ով բարձրացման մասին էին խոսում: Բայց այստեղ մեկ ուրիշ բայց կա. բոլորին է հայտնի, որ Սևանի մեկ սմ բարձրացումը 13 մլն խմ ջրի ավելացում է: Սա պարզ թվաբանական հաշվարկ է: 4 սմ-ի բարձրացումը պետք է բերեր 52 մլն խմ ջրի ավելացման: Մինչդեռ վարչապետը 102 մլն խմ-ի մասին է խոսում: Տարօրինակ է: 77-րդ կետում վարչապետը, որպես նվաճում, նշում է, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքներ, ինչի արդյունքում խնայվել է շուրջ 880 լիտր/վայրկյան ջրաքանակ: Շատ լավ է: Բայց ընդամենը մեկ օր առաջ ջրտնտպետկոմի նախագահն արված հարցումին պատասխանել էր. «Անդրադառնալով ոռոգման համակարգում առկա խնդիրներին և անհրաժեշտ իրականացվելիք աշխատանքների ծավալներին ու արժեքներին, տեղեկացնում եմ, որ ներկայումս չի իրականացվել համապատասխան գույքագրում, սակայն դրա իրականացման անհրաժեշտությունը բարձրացվում է Ջրային կոմիտեի կողմից կազմվող հայեցակարգում»:

Փաստորեն պարոն Փաշինյանի տարիուկես կառավարման ընթացքում այդպես չի իրականացվել ոլորտի գույքագրում, չկա ընդհանուր պատկերը, դեռ միայն հայեցակարգ է մշակվում, որ նման անհրաժեշտություն կա (նման անհրաժեշտություն կա տնտեսության բացարձակապես բոլոր ոլորտներում), և վարչապետը, ռազմավարական առումով բացարձակապես ոչինչ չանելով հանդերձ, մի քանի հորի ռեժիմների փոփոխությունը պետական մակարդակի հաջողություն է ներկայացնում: Ոչ պակաս անհասկանալի է այն, որ վիճվարչությունը գյուղատնտեսության վերաբերյալ տվյալները հրապարակում է եռամսյակը մեկ, մինչդեռ վարչապետը 7-8-րդ ամիսներին վերաբերող գյուղատնտեսական ինչ-որ անհասկանալի ցուցանիշներից էր խոսում: Հազար խոշոր հարկատուների առաջին շարքերում գտնվողների հարկերի ավելացումից («Ֆլեշ», «Սպայկա» և այլն), բայց ամենապարզ տրամաբանությամբ, նույն սկզբունքով մի շարք խոշոր հարկատուներն էլ նվազեցրել են իրենց հարկային մուտքերը: Ահավասիկ Սամվել Ալեքսանյանի ընկերությունները:

Ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի աճը տարբեր երկրների առումով, ընդ որում՝ տոկոսային հարաբերակցությամբ: Նշենք, որ վարչապետի կողմից ներկայացվածներից գրեթե բոլորի դեպքում բացարձակ թվերը շատ փոքր են, որոշների պարագայում անգամ հազարի չեն հասնում, այդ իսկ պատճառով էլ ընդամենը մեկ-երկու խմբի ավելի ժամանումը անմիջապես տոկոսային լուրջ թռիչք է ապահովում:

Հայաստանի տուրիզմը զարգանում է, բայց շատ դանդաղ ու բացառապես հայ խոպանչիների հաշվին, ռուս, պարսիկ և վրացի այցելուների շնորհիվ: Մնացածը մանիպուլյացիա է: Նույնը բացված աշխատատեղերի առումով, որ զբաղվածության ու գործազրկության թվերի տատանումները այդպես էլ ոչ մի կերպ և ոչ մի կետում չեն համընկնում: Իսկ բացված աշխատատեղերի մանիպուլյացիայի առումով մեկ անգամ չի, որ միջազգային մասշտաբի տնտեսագետները անմիջապես վարչապետի ներկայացրած թվերի հիման վրա ներկայացրել են իրական պատկերը: Իսկ կառավարության համապատասխան պատասխանատուները այդպես էլ «հարկ չեն համարել արձագանքել, հերքել անհերքելին»:

Ավելի քան մեկուկես ժամ տևած վարչապետի կողմից երկրի տնտեսության ներկայացումը մի քիչ անհասկանալի էր այն առումով, որ արդյունքները, ներկայացվող նյութը համակարգված չէին: Մի ոլորտի մասին վարչապետը խոսում էր, հետո անդրադառնում բոլորովին այլ ոլորտների, ավելի ուշ՝ նորից առաջինին: Կարող էր թվալ, որ դա միտումնավոր է արվում, բայց մասնագետները բազմիցս են պնդել, որ երկիրը հենց այդպես էլ կառավարվում է, ռազմավարական ու մարտավարական խնդիրները, դրանց առաջնահերթությունները խառնելով, հիմնականը երկրորդականից չզատելով:

Ցավոք, նույն օրը, գրեթե նույն պահին նույնն ասաց նաև մինչ այդ վարչապետի թիվ մեկ աջակիցը, ԱԱԾ-ի արդեն նախկին տնօրենը. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում