Վրաստանի վարչապետի թեկնածու Ղարիբաշվիլին ներկայացրել է կառավարության թարմացված կազմը

Վրաստանի վարչապետի թեկնածու Ղարիբաշվիլին ներկայացրել է կառավարության թարմացված կազմը

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականից հետո որպես վարչապետի թեկնածու է ներկայացվել պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։ Նախատեսվում է, որ երկրի խորհրդարանը նրան վստահություն կհայտնի երկուշաթի՝ փետրվարի 22-ին։

Նա ներկայացրել է կառավարության թարմացված կազմը, գրում է Sputnik-georgia-ն։

Կառավարության կազմի փոփոխությունները նվազագույն կլինեն։ Հայտնի է, որ իր պաշտոնը կլքի առաջին փոխվարչապետ, տարածքային և ենթակառուցվածքների զարգացման նախարար Մայա Ծկիտիշվիլի։ Այդ պաշտոնը կզբաղեցնի նույն նախարարության ավտոմոբիլաիյին ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Իրակլի Կարսելաձեն։

Ղարիբաշվիլու փոխարեն պաշտպանության նախարար կդառնա փոխնախարար Ջիվանշիր Բուրչուլաձեն։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել։ Նա այդպիսի որոշում է կայացրել քաղաքական ճգնաժամի պատճառով։«Ես որոշել եմ հեռանալ զբաղեցրածս պաշտոնից։ Անկասկած՝ հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ իմ այս քայլը կնպաստի երկրում բևեռացման նվազեցմանը։ Քանի որ ես վստահ եմ, որ բևեռացումն ու առճակատումը մեր միջև ամենամեծ ռիսկն է մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման և ամեն տեսակի ճգնաժամի համար»,- ասել է նա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---