20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայտարարություն Դավիթ Պետրոսյանին հետապնդման ենթարկելու վերաբերյալ

 

2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15-20 անձանց կողմից հարձակման է ենթարկվել փաստաբան Արաքս Մելքոնյանը և շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը:

 

Դավիթ Պետրոսյանը ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, որի հետևանքով բժիշկները նրան չեն թույլատրել հեռանալ հիվանդանոցից և պարտավորացրել են ստանալ անհհրաժեշտ բժշկական օգնություն:

 

Փաստաբան Արաքս  Մելքոնյանը ոտքի շրջանում ստացել է սալջարդ վնասվածք:

 

Ահազանգի հիման վրա 2018թ. ապրիլի 19-ին ժամը 19:00-ի սահմաններում հիվանդանոց են ներկայացել  Նոր-Նորքի բաժանմունքի ոստիկանները:

 

Ոստիկանները սկզբում հրաժարվել են արձանագրել դեպքի մանրամասները, այնպես ինչպես ներկայացրել են տուժածները:

 

Այնուհետև, տուժողները ինքնուրույն կազմել են գրավոր հաղորդում և ներկայացրել են ոստիկանության աշխատակիցներին:

 

Ոստիկանության աշխատակիցներ՝ հետաքննիչ Եղոյանը և Նարեկ Բարսեղյանը տուժողների և նրանց փաստաբանի հետ դիմել են  Սրբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական հաստատության տեսանկարահանում իրականացնող ծառայության աշխատակիցներին, սակայն ծառայության աշխատակիցները հրաժարվել են տրամադրել որևէ տեսանյութ:

 

Ոստիկանության աշխատակիցները առանց որևէ բացատրության լքել են հիվանդանոցը, իսկ փաստաբանի և տուժողների պահանջին անվտանգության աշխատակիցները պատասխանել են, որ պետք է դիմել անվտանգության պետին, ում անունը և որևէ այլ տվյալ չեն հայտնել:

 

2018թ. ապրիլի 19-ին փաստաբանը  դիմել է ոստիկանությանը Դավիթ Պետրոսյանի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու և անհրաժեշտ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, որը չի ապահովվել:

 

Ակնհայտ է, որ Դավիթ  Պետրոսյանը ենթարկվում է հետապնդումների իր հայացքների և հասարակական ակտիվ գործունեության համար:

 

2018թ. ապրիլի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում Դավիթ Պետրոսյանը երկու անգամ ենթարկվել է բերման, որտեղ պահվել է մինչև 9-ը ժամ, բերման ենթարկվելու ընթացքում նրա նկատմամբ կիրառվել են բռնություններ:

 

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 17-ին, ժամը 8:15-ի սահմաններում առանց որևէ օրինական հիմք ներկայացնելու նրան բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Անհրաժեշտ գործողություններն ավարտելուց և փաստաթղթերը ստորագրելուց հետո, մինչև ժամը 17:25 Դավիթ Պետրոսյանը շարունակել են անօրինական կերպով, հարկադրաբար պահվել է ոստիկանության բաժանմունքում, իսկ նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը ստիպված է եղել մնալ նրա հետ:

 

Ելնելով վերը շարադրվածից՝

 

  • Դիմում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունները գործադրելու՝ ապահովելու Դավիթ  Պետրոսյանի և նրա փաստաբան Արաքս Մլեքոնյանի իրավունքները պաշտպանելուն և կանխելու նրանց նկատմամբ դրսևորվող անօրինական գործողությունները

 

  • Պահանջում ենք ՀՀ իշխանություններից դադարեցնել և զերծ մնալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորվող անօրինական գործողություններից և անմիջապես քննություն սկսել նրանց իրավունքների խախտումների փաստերով

Մասնավորապես՝

 

  • ՀՀ դատախազությանը՝

     

  • Անհապաղ քրեական գործ հարուցել Դավիթ Պետրոսյանի և նրա փաստաբանի նկատմամբ հարձակման փաստով, հանձնարարել համապատասխան քննչական մարմնին իրականացնել անհապաղ քննություն 

     

  • ՀՀ ոստիկանությանը

     

  • Օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկել Դավիթ Պետրոսյանի  և նրա փաստաբան Արաքս Մելքոնյանի անձնական անվտնագության ապահովման համար: Նշված գործողությունները չկատարելու դեպքում Դավիթ Պետրոսյանի և նրա փաստաբան Արաքս Մելքոնյանի հետագա բոլոր հնարավոր ոտնձգությունների համար անմիջական պատասխանատվություն են կրելու ՀՀ իրավական մարմինները

 

 Հայտարարությունը պատրաստեց Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ