Երեկ ԱՄՆ նախագահը և նրա տիկինը մասնակցել են ամերիկացի զինվորականների մայրերին և կանանց Երախտագիտության օրվա տոնակատարությանը:
Ավելի ուշ Մելանյան և Դոնալդ Թրամփը դուրս են եկել Սպիտակ տնից և մեկնել Էնդրյուս օդային բազան, որպեսզի ողջունեն Հյուսիսային Կորեայում ազատագրված և հայրենիք վերադարձած ԱՄՆ քաղաքացիներին՝ գրում է segodnya.ua-ը:
Այցի համար Մելանյան ընտրել է Dior-ի ոճային կոստյում և դասական կոշիկներ: Հետաքրքիր է, որ անցյալ տարի սեպտեմբերին Invictus Games-ի ժամանակ արքայազն Հարիի հետ հանդիպմանը Մելանյան նույն զգեստով է եղել: