1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզում ժամը 17-ի դրությամբ քվեարկել  է ընտրողների 36,18 տոկոսը

Գեղարքունիքի մարզում ժամը 17-ի դրությամբ քվեարկել  է ընտրողների 36,18 տոկոսը

ԳԱՎԱՌ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սեւան, Գավառ, Վարդենիս խոշորացված համայնքների ղեկավարների դեկտեմբերի 5-ին կայացող ընտրությանը ժամը 17-ի դրությամբ մասնակցել են 56 հազար 936  ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 36,18  տոկոսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19,20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 17-ի դրությամբ Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել են  19  հազար 503 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 32,20  տոկոսը: Գավառ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել են 15 812 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 37,49 տոկոսը, Սեւան խոշորացված համայնքում՝ 10 108  ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի  32,73 տոկոսը, Վարդենիս խոշորացված համայնքում՝  11 513  ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 42,32  տոկոսը:

Ընտրություններն անցնում են առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի:

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]