Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Վանեցյանի «աստղը»

Ես ակնարկներն ու ենթադրությունները չեմ մեկնաբանում: Եթե Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը, 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի նախօրեի հայտարարությանը, որը թեև հաստատեց իր դատվածության մասին մամուլի հրապարակումները, բայց միաժամանակ ակնարկեց, թե այդ տեղեկատվության արտահոսքը կազմակերպել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրա հայտարարությունն էլ սոնցցանցում ու մամուլում որակվեց որպես ակնարկ՝ ուղղված Վանեցյանին ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

«Իսկ թե ինչ է նա ենթադրում կամ ինչ է ակնարկում, իր գործն է, դիմեք թող ինքն էլ պարզաբանի: Ասեմ ավելին՝ հորդորում եմ, որ Պապիկյանը անուն տա, որպեսզի մենք էլ իրավական ընթացք տանք այդ հայտարարություններին և վերջ դնենք այս անհեթեթ քննարկումներին»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը հավելել է, որ այս իշխանությանը բնորոշ է մանիպուլյացիաների ու կեղծիքի օգնությամբ իրենց նկատմամբ կարեկցանք հարուցելն ու հանրության ուշադրությունը բուն խնդիրից շեղելը:

ԱԱԾ նախկին տնօրենի լակոնիկ պատասխանն ուշագրավ է մի քանի առումով։

Անշուշտ, չարժե կրկին անդրադառնալ Սուրեն Պապիկյանի լայվին կամ դրա որոշ վիճահարույց պնդումներին, ինչի մասին այս օրերին բազմիցս է խոսվել։ Շատ ավելի հետաքրքիր է Վանեցյանի արձագանքը՝ հասկանալու համար, թե ինչի շուրջ է նա կառուցելու իր քաղաքականությունը, մանավանդ, որ մոտ տասը օր ատաջ հայտարարել է կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։

Ինչպես տեսնում ենք՝ Վանեցյանը դրսևորման, այսպես ասած, ինքնուրույն, սեփական օրակարգ չունի։ Նրա «աստղը» բացում են գործող իշխանության ներկայացուցիչները, երբ տարբեր առիթներով բացահայտ կամ լատենտ խոսում են ԱԱԾ նախկին տնօրենի գործունեության մասին։ Հենց սրա վրա էլ կառուցվելու է Վանեցյանի քաղաքականությունը։

Անկեղծ լինենք՝ հասարակությունը, նույնիսկ փորձագիտական շրջանակներն որևէ ակնկալիք չունեն, որ Վանեցյանը հանդես է գալու գաղափարական դիրքերից կամ օրիգինալ տեսակետներ է հնչեցնելու ներքին ու արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։ Նման բան պարզապես անկարելի է պատկերացնել․ Վանեցյանի ոչ միայն քաղաքական ստաժը չի ձգում, այլ նաև՝ արժեհամակարգը, մտածողության կառուցվածքը։

Նույնիսկ կարելի է պնդել, թե հանրային կամ փորձագիտական որոշակի շրջանակներում սպասելիքների ինչպիսի նշաձող է ձևավորվել Վանեցյանի «քաղաքական մենյուի» վերաբերյալ։ ԱԱԾ նախկին տնօրենի քաղաքական միակ «կապիտալը» ենթադյալ կոմպրոմատները կամ դոսյեներն են, որոնք նա կարող է օգտագործել հեղափոխության թիմի ներկայացուցիչների դեմ։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ «կոմպրոմատները» արժեք չունեն, եթե դրնաք չեն կապիտալիզացվելու քաղաքական գործընթացում, այլ խոսքով՝ Վանեցյանի «տրցակներից» դիվիդենտեր ստանալու է ոչ թե զրո քաղաքական կապիտալ ունեցող գենորալը, այլ՝ մարդիկ կամ ներքին ու արտաքին ուժեր, որոնք «հաշիվներ» ունեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Այլ խոսքով՝ Վանեցյանը «հիբրիդային պատերազմի» ոչ թե սուբյեկտ է, այլ՝ սպասարկու, կամ՝ իր լեզվով ու բառապաշարով, քարոզչական պատերազմների ոչ թե գեներալ է, այլ՝ զինվոր, որը ցանկացած պահի, քաղաքական առումով, կարող է զոհաբերվել։

Եթե Վանեցյանը մինչև հիմա այս ճշմարտությունը չի հասկացել, այլ խոսքով՝ մտածողության ակնհայտ խնդիր ունի, ապա առնվազն տարակուսելի է, թե ժամանակին նրա որ արժանիքն է այդքան գնահատել Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում