Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի հետ քննարկվել է Ռուսաստանում կալանավորված ՀՀ քաղաքացիների արտահանձնման գործընթացը

ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի հետ քննարկվել է Ռուսաստանում 
կալանավորված ՀՀ քաղաքացիների արտահանձնման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն ընդունել է ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի անդամներին՝ Շահեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ կամ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանի՝ առանց մյուս երկրում փաստաբանների պալատի լիցենզիա ստանալու փաստաբանական գործունեություն ծավալելու հնարավորությունը, անդրադարձ է կատարվել արդարադատության թվայնացման գործընթացում ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի փորձագետների ներգրավման հնարավորությանը: Այս համատեքստում առանձնացվել է «Էլեկտրոնային դատարան» համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակման ուղղությունը:

«Քննարկման ընթացքում հնչել են նաև առաջարկներ՝ ուղղված ՌԴ-ում կալանավորված ՀՀ քաղաքացիների արտահանձնման գործընթացի համակարգմանը, ՀՀ պետական մարմիններին հասցեագրվող փաստաթղթերի օրինակելի ձևերի միասնական ռեեստր ներդնելու հնարավորությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ համագործակցության շարունակականության երկուստեք կարևորման համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ հայ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներին ներգրավել ինչպես էլեկտրոնային արդարադատության, այնպես էլ դատաիրավական բարեփոխումների գործող աշխատանքային խմբերում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]