211652_close_icon
views-count5348 դիտում article-date 23:30 21-07-2019

Պետերբուրգում մետրոյի ուղևորը դանակահարել է 2 խուլուհամրի, որոնք չեն պատասխանել իր հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սանկտ-Պետերբուրգում ձերբակալել են տղամարդու, որը դանակահարել է երկու խուլուհամրի: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 20-ի գիշերը: Վագոնում մի ուղևոր հարցրել է երկու տղամարդու, արդյոք նրանք դուրս են գալիս և պատասխան չստանալով, դանակով հարձակվել է նրանց վրա: Հաշմանդամներից մեկին հասցրել է հարվածել երկու անգամ, մյուսին՝ մեկ, մինչև ուղևորներից մեկը նրանից կարողացել է դանակը խլել: Հաջորդ կայարանում դանակարահածին հանձնել են ոստիկանությանը: Ականատեսների խոսքերով, հանցագործից ալկոհոլի հոտ էր փչում: Տուժածները Ուկրաինայի քաղաքացիներ էին, երկուսն էլ՝ 33 տարեկան: Նրանց տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել, նրանց վիճակը ծանր է, բայց՝ կայուն: Ձերբակալվածը Դաղստանի 36-ամյա բնակիչ է, որը երեք տարի առաջ էր Պետերբուրգ եկել և աշխատում էր շինարարությունում: Նախկինում նա արդեն դատված էր եղել ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր