Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Խուճապի կարիք չկա, բայց պետք չէ հապաղել. արտակարգ իրավիճակ՝ առանցքային կետում

Հուլիսի 10-ի կեսօրին Հայաստանում ստեղծվել է արտակարգ իրավիճակ էներգետիկ համակարգում: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է խոշոր վթարի մասին՝ հայտնելով, որ աշխատանքը դադարեցրել են երկու խոշոր էներգաարտադրող հզորությունները՝ Երևանի ՋԷԿ-ն ու Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ էներգաբլոկը: Երևանի ՋԷԿ-ը պետական է, իսկ հինգերորդ բլոկը պատկանում է «Գազպրոմին»: Ինչպես հայտնի է, Մեծամորի ատոմակայանը կանգնած է՝ տեխնիկական նորոգման համար, որի շրջանակում ռուսական վարկով իրականացվում է աշխատանք ատոմակայանի գործունեությունը 10 տարով երկարաձգելու համար:

Հատկանշական է, որ Հայաստանում էներգետիկ, այսպես ասած, մինի-ճգնաժամը կամ արտակարգ իրավիճակը տեղի է ունենում Երևան Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցի ընթացքում: Մյուս կողմից՝ էներգետիկ համակարգը, այն էլ ժամանակակից տեխնոլոգիական գերհագեցածության պայմաններում, ապահովագրված չէ այդօրինակ վթարներից, և պարզապես պետք է հասկանալ, թե որոնք են պատճառները խորքային առումով: Ի վերջո, հնարավո՞ր է գործ ունենալ, այսպես ասած, մարդկային միջամտության հետ, այսինքն՝ ոչ թե վթարի, այլ ուղղակի դիվերսիայի: Կրկնենք՝ տեխնոլոգիական դարում հնարավոր է ամեն ինչ, և տեխնոլոգիաների գերզարգացումը համակարգերին մի կողմից՝ տալով պաշտպանվածության ավելի մեծ հնարավորություն, մյուս կողմից՝ միջամտության մեծ հնարավորություններ է տալիս զանազան հաքերային գրոհների համար: Ո՞րն է Հայաստանի դեպքում՝ բավականին բարդ է ասել, դա պետք է պարզի մանրամասն քննությունը: Ընդ որում, պետք չէ բացառել անգամ, որ դրա որոշ արդյունքներ կարող է և հարկ լինել չհրապարակայնացնել՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով:

Բոլոր դեպքերում, տեղի ունեցածը Հայաստանի համար անվտանգային լրջագույն ահազանգ է: Հայաստանի էներգետիկ անվտանգության խորքային ահազանգը թերևս հնչեց դեռևս 2015 թվականին՝ «Էլեկտրիկ Երևան» շարժման համատեքստում: Հոսանքի թանկացման դեմ սկսված շարժումը հարուցեց համակարգի նկատմամբ մեդիա-փորձագիտական մեծ ուշադրություն, և ի հայտ եկան բազմաթիվ համակարգային խնդիրներ, դրանց վերաբերյալ մամուլի հրապարակումներ, անդրադարձեր, որոնք վկայում էին համակարգում լուրջ խնդիրների մասին: Սակայն այդ ամենը հանգեցրին միայն բաշխիչ ցանցերի սեփականատիրոջ փոփոխության: Ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը, որ գրեթե սնանկության էր հասցրել ցանցերը, դրանք վաճառեց «Տաշիր» ընկերությանը: Ցանցերը կարծես թե փրկվեցին աղետալի հեռանկարից, սակայն ընդհանուր էներգետիկ համակարգի ֆունկցիոնալության, ներհամակարգային հարաբերությունների՝ արտադրող-տեղափոխող-բաշխող շղթայի հարաբերությունների, ընդհանրապես էներգետիկ համակարգի արդիականացման և դիվերսիֆիկացման խնդիրները օրվա իշխանությունը դարձյալ մատնեց անտարբերության՝ «Էլեկտրիկ Երևան» շարժումը օգտագործելով լոկ ընթացիկ քաղաքական հարցեր, հայ-ռուսական հարաբերության խնդիրներ լուծելու համար: Մինչդեռ օրակարգից դուրս մնաց, օրինակ, Հայաստանի էներգետիկ համակարգի համար առանցքային խնդիրներից մեկը՝ այդ համակարգում ռուսական դերակատարման գերակշռության հարցը, ռուսական գազից այդ համակարգի կախվածության հարցը: Իսկ եթե հավելենք նաև այն, որ փաստորեն հայկական ատոմակայանն էլ զգալիորեն ռուսական խնամքի ենթակայության տակ է, պատկերը կդառնա ամբողջական:

Մինչդեռ տվյալ պարագայում խնդիրը ամենևին զուտ ռուսական հանգամանքը չէ, այլ նաև այն, որ ձվերի մեծ մասը մեկ զամբյուղի մեջ դնելու հարցից բացի, կա նաև հարցը, որ ռուսական կառավարման համակարգը, մեղմ ասած, աչքի է ընկնում իր ոչ էֆեկտիվությամբ, ինչի վառ վկայությունն էլցանցերն էին: Միաժամանակ, այդ գերակա դերակատարությունն իր հերթին բերում է նրան, որ արգելակվում է արդիական, վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված քաղաքականության ծավալը, դինամիկան: Որովհետև Հայաստանում արևային, հողմային էներգետիկայի զարգացումը բերելու է պետության համար առանցքային այդ համակարգում Հայաստանի արտաքին կամ, այլ կերպ ասած, ռուսական կախվածության նվազեցման, իր հերթին Հայաստանի ինքնիշխանության համար դրա քաղաքական էֆեկտի աճով:

Այլ կերպ ասած՝ խնդիրները էներգետիկ համակարգում իրապես խորքային են, տարիներ շարունակ չլուծված և ավելին՝ իշխող նախկին համակարգի քաղաքական խնդիրների համար ընդամենը վաճառքի հանված կամ պարզապես Ռուսաստանին փոխանցված՝ երբեմն անվճար, երբեմն գույքի, երբեմն էլ փողի դիմաց:

Հուլիսի 10-ին Երևանում տեղի ունեցածից իհարկե չպետք է անել վախճանաբանական, խուճապային հետևություններ, սակայն աներկբա է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացման և արդիականացման հարցը կենսական է, ազգային անվտանգության հարց է, և համակարգը պետք է լինի թավշյա հեղափոխության կապիտալիզացիայի, այսպես ասած, գերակա ուղղություններից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում