Քանոնահարուհի Գևորգյանը՝ World Folk Vision-ի հաղթող

Քանոնահարուհի Գևորգյանը՝ World Folk Vision-ի հաղթող

PanARMENIAN.Net - Քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, «Տաղարան» համույթի երաժիշտ Մարիաննա Գևորգյանը դարձել է World Folk Vision մրցույթի գլխավոր մրցանակակիր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, տեղեկացնում է ANM-ն։

Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 115 երկրից 3950 երաժիշտ, եզրափակիչ փուլ են անցել 100-ը։ Ռուսաստանը ներկայացնող դուդուկահար Խոսրով Մանուկյանը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ Հաղթողը որոշվել է ժյուրիի և հանդիսատեսի առցանց քվեարկության արդյունքում։

«Շատ ուրախ եմ, որ միակն եմ ներկայացել քանոն նվագարանով ու կարող եմ ասել, որ Հայաստանի հանդեպ հարգանքը շատ մեծ է թե մասնակիցների և թե ժյուրիի կողմից։ Աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ նամակներ եմ ստացել, ինչը շատ ուրախալի է»,- ասել է քանոնահարուհին։

World Folk Vision-ի խորհրդի նախագահ Վլադիմիր Պիսկուրևը քանոնահարուհուն բնութագրել է որպես վառ տաղանդի ներկայացուցչի, որն իրեն նվիրել է արվեստին, բացառիկ վարպետությամբ և գերել աշխարհի ամենամեծ մշակութային մրցույթի երկրպագուներին և իր ավանդն է ներդնում հայկական մշակույթի տարածման համար։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---