Պորտուգալացի ֆուտբոլային մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը:
Ակումբի ղեկավարությունը նոր մարզչի ակտիվ փնտրտուքների մեջ է: «Ռոմա»-ի ներկա գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին: «Ռոմա»-ն նրան փոխարինողների շարքում տեսնում է նաև Մոուրինյոյին:
2018 թվականի դեկտեմբերի Մոուրինյոն հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, ինչից հետո պորտուգալացի մասնագետը դեռևս ոչ մի ակումբի հետ պայմանագիր չի ստորագրել: