975 դիտում
19:45 29-09-2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու Վայոց Ձորի մարզպետը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ Վայոց Ձորի մարզ:
Ինչպես տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, ԱՄՆ դեսպանն այնտեղ հանդիպել է մարզպետ Արարատ Գրիգորյանին և ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին՝ քննարկելու սեպտեմբերի կեսերի հարձակումների ազդեցությունը Վայոց Ձորի ազգաբնակչության վրա և ի հայտ եկած կարիքները։
«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանությանը, և մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
442 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
241 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը