Tuesday, 19 03 2024
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած

Ադրբեջանը հարմար պահ է փնտրում. եթե նոր պատերազմ լինի, կազատագրենք մնացած տարածքները. Նորատ Տեր-Գրիգորյանց

Անցած շաբաթ՝ մայիսի 20-ից 24-ը, Ադրբեջանում անցկացվել են հերթական լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները՝ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ։ Ինչպես ադրբեջանական աղբյուրներն են հաղորդում՝ այս զորավարժություններին մասնակցել է մոտ 10 հազար զինծառայող, ներգրավվել են 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային տեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) ու ականանետներ և մինչև 35 միավոր ինքնաթիռ ու ուղղաթիռներ։ Սրանք այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ խոշորածավալ ռազմական վարժանքներն են, որ անցկացվում են Ադրբեջանի տարածքում։ Մայիսի սկզբներին, հիշեցնենք, Ադրբեջանում անցկացվեցին «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» թուրք-ադրբեջանական մարտավարական զորավարժությունները։

Հայաստանում ներքաղաքական բուռն զարգացումների, ներքին իրավիճակի սրման ու ներքին ապակայունացման, Երևանի և Ստեփանակերտի միջև տարաձայնությունների խորացման ռիսկերի ավելացման խորապատկերին ադրբեջանական այս զորավարժությունները կրկնակի մտահոգություն և մի շարք հարցեր են առաջացնում։ Հատկանշական է, որ ադրբեջանական պրոպագանդիստական լրատվամիջոցները պահը բաց չեն թողնում այս իրադարձությունը Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում օգտագործելու և որոշ քարոզչական օգուտներ քաղելու նպատակով: Օրինակ՝ կայքերից մեկը, փորձելով հակադարձել Հայաստանի վարչապետի՝ ապրիլին արված այն հայտարարությանը, որ Հայաստանը պատերազմի սպառնալիքին անհրաժեշտության դեպքում պատասխանելու է խաղաղության պարտադրման օրակարգով, գրել է, թե «պարզ է, որ հայկական կողմը հասկանում է, որ այս վարժանքները ոչ թե հենց այնպես, այլ ագրեսորին խաղաղություն պարտադրելու գործողությունների մշակման շրջանակներում են անցկացվում»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է խորհրդային հայտնի զորահրամանատար, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ՌԴ Զինված ուժերի ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

– Պարոն Տեր-Գրիգորյանց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ի ելույթում շատ հստակ ու պարզ ակնարկեց այն մասին, որ ինչ-որ ուժեր Հայաստանում և Արցախում փորձում են իրենց քաղաքական և այլ նպատակներով տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Հայաստանի և Արցախի միջև, և ինքը դրա տակ տեսնում է «ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»: Ու սա ասվում է այն բանից հետո, երբ Արցախի ներկա և նախկին նախագահները եկան դատարան և միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանին կալանքից ազատելու համար։ Եվ այս ֆոնին մենք տեսնում ենք, որ ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է բացատրվում զորավարժությունների նման հաճախականությունը։ Միգուցե նրանք ինչ-որ բանի՞ են նախապատրաստվում, թե՞ սրանք ընդամենը պլանային վարժանքներ են։

Գիտեք, մեր երկիրը՝ Հայաստանը, Արցախի հետ միասին պատերազմական վիճակում է։ Դա հայտնի է բոլորին։

Ադրբեջանի նախագահը մշտապես սպառնում է, որ Ադրբեջանը շուտով կհարձակվի։ Նա հսկայական քանակությամբ սպառազինություն է կուտակել, նա ունի մեծ թվով մոբիլիզացիոն ռեզերվներ, և հետո նա հայտարարեց՝ «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է»։ Ու բացի այդ, նա թշնամանք է սերմանում իր ժողովրդի շրջանում հայերի նկատմամբ, որպեսզի եթե վաղը զորահավաք հայտարարվի, այդ խաբված ժողովուրդը գնա և կռվի հայերի դեմ։ Այսպիսով, նա պատրաստում է իր ժողովրդին պատերազմի, խաբում է իր ժողովրդին՝ նրան վերածելով խառնամբոխի։ Ռուսերեն այսպիսի մի բառ կա՝ «быдло»: Այս դեպքում այն, կարծում եմ, միանգամայն կիրառելի է։ Եվ ստացվում է, որ նա ամեն ինչ տանում է պատերազմի։

Եվ այս իրավիճակում հակառակ կողմում՝ Հայաստանում, անսպասելիորեն փոխվեց իշխանությունը, և պատերազմի վիճակում գտնվող երկիրն անցում կատարեց կառավարման խորհրդարանական մոդելին։ Այս իրավիճակում Հայաստանի և Ղարաբաղի միջև սկսվում են ինչ-որ երևույթներ՝ կապված քաղաքական ինչ-ինչ հարցերի հետ։ Մենք, գտնվելով մեր պատմական հայրենիքի սահմաններից դուրս, սրտի ցավով ենք հետևում այս փոփոխություններին, իրադարձություններին: Եվ Ադրբեջանը, կարելի է ասել, օգտվելով այս աղմուկից, սուսուփուս սկսում է նախապատրաստվել։ Նա տեսնում է, որ Հայաստանում տարաձայնություններ կան, իրավիճակն անկառավարելի է, անկազմակերպ, ներքին բախումներ են լինում և այլն, և այլն, ու զորավարժություններ են անցկացնում, մարզվում են, թե ինչպես այս անկայուն իրավիճակում ճիշտ պահն ընտրեն ու հարձակվեն։ Ադրբեջանն իհարկե հիմա բարդ վիճակում է որոշումներ կայացնելու տեսանկյունից, բայց ընդհանրապես պատերազմները հենց նման դեպքերում են լինում։ Ու նրանք անընդհատ զորավարժություններ են անցկացնում, մարզվում են, սովորում, թե ինչպես կազմակերպել և կյանքի կոչել այդ պատերազմը և հաղթել այդ պատերազմում։

Մի այսպիսի դեպք պատմեմ։ 1990-ականներին Ադրբեջանի և Ղարաբաղի միջև տեղի ունեցած պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմից կար մի այսպիսի զորահրամանատար՝ Սուրաթ Հուսեյնով անունով, որը դեմ գնաց երկրի իշխանական կառույցներին։ Եվ այդ ժամանակ Հեյդար Ալիևը խնդրեց Տեր-Պետրոսյանին, թե՝ «խնդրում եմ, դադարեցրեք ռազմական գործողությունները Ղարաբաղում, որ մենք մեր հարցերը լուծենք Հուսեյնովի հետ»։ Եվ Ղարաբաղի ժողովուրդը մարդկություն ցուցաբերեց Ալիևի հանդեպ, որպեսզի վերջինս լուծի իր հարցերը Հուսեյնովի և քաղաքական այլ հակառակորդների հետ, որովհետև քաոսային իրավիճակը կարող է դժբախտություն բերել ընդհանրապես պետության գլխին։

Հիմա վերադառնամ նախորդ հարցին։ Բանն այն է, որ ոչ ոք, պետության ոչ մի ղեկավար՝ լինի Թրամփը, Հիտլերը, Ստալինը, Բրեժնևը, թե մեկ ուրիշը, չգիտի՝ եթե պատերազմ սկսվի, ով կհաղթի։ Հարձակվող կողմը մտածում է, թե ինքը կհաղթի, բայց այդպես մտածելը խելամիտ չէ: Օրինակ՝ 90-ականների պատերազմի ժամանակ Ադրբեջանն իրականում ուժեղ էր Ղարաբաղից, ուժեղ էր հայկական կողմից, գերազանցում էր մեզ թե՛ մարդկային ռեսուրսներով, թե՛ ռազմական տեխնիկայով ու սպառազինությամբ և կռվում էր մի երկրի դեմ, որը նույնիսկ նվազագույն ռեսուրսներ չուներ, անգամ զինամթերք չուներ։ Եվ ո՞վ հաղթեց. հայկական կողմը։ Բայց այսօր նա ունի հսկայական քանակությամբ սպառազինություն, մոբիլիզացիոն ռեզերվներ և մեծ թվով խաբված ժողովուրդ, որին ներշնչում են, թե իբր հայերն իրենց թշնամիներն են։ Սա հիմարություն է Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Ես չեմ ուզում վիրավորել, բայց դա իրոք խելամիտ չէ։ Նրանք կարծում են, թե հիմա Հայաստանում անկայուն վիճակ է ու օգտվելով առիթից՝ կարող են հարձակվել, և հայկական կողմից բոլորը գերի կհանձնվեն իրենց։ Նման բան չի՛ լինի։

Նույնիսկ անկայունության ժամանակ երբ արտաքին վտանգ է լինում, ժողովուրդն անմիջապես զարթնում է։ Կարծում եմ՝ եթե նման բան լինի, ժողովուրդը կհամախմբվի, և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը (տվյալ դեպքում՝ վարչապետն է ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը) կանցնի իր առաջադրանքի կատարմանը՝ երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս իրավիճակը շատ վտանգավոր է։ Եթե հակառակ կողմը զորավարժություններն անցկացնում է որպես սադրանք՝ դա մի բան է։ Իսկ եթե դա ոչ թե սադրանք է, այլ իրենք ուզում են ասել, թե արդեն պատրաստ են պատերազմի, դա լրիվ այլ բան է։ Զորավարժությունները՝ զորավարժություններ, բայց եթե զորավարժություններ են անցկացրել՝ դա չի նշանակում, որ այդ զորքերն արդեն սովորել են, թե ինչպես է պետք կռվել, քանի որ պատերազմի ժամանակ իրադրությունն այնպես է փոխվում, որոշումներն այնպես են փոխվում, որ դու երբեք չէիր էլ մտածի, թե նման բան կարող է լինել։

– Դուք ասացիք, որ Ադրբեջանի ղեկավարությունը խաբում է իր ժողովրդին, թշնամանք սերմանում նրա գիտակցության մեջ հայերի հանդեպ, բայց նախորդ շաբաթ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում կարճ հարցազրույց տվեց  հայ լրագրողներին ու հայտարարեց, թե իբր մենք ենք մեր ժողովրդին խաբում։ «Ի՞նչ է ստացել հայ ժողովուրդը Ադրբեջանի հետ 30 տարվա պատերազմի արդյունքում», – հարցրել է Մամեդյարովը հայ լրագրողներին։ Իսկ երբ հայկական լրատվամիջոցի ներկայացուցիչն ի պատասխան հարցրել է, թե ի՞նչ է Ադրբեջանը շահել պատերազմից, Մամեդյարովը պատասխանել է, թե «Հայաստանը շրջանցող երկաթուղի ենք կառուցել, գազատար ենք կառուցել»։

Այսինքն՝ ադրբեջանցիները պատերազմից շահում են, իսկ հայ ժողովուրդը՝ ոչ։ Այսինքն՝ ուզում է ասել, թե «իզուր ենք կռվում ու պաշտպանում Ղարաբաղը»։ Ահա այսպես նա ներկայացրեց կոնֆլիկտը։ Ի՞նչ կպատասխանեք այս հայտարարությանը։

– Գիտեք, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ուզեցել է ցույց տալ, թե «դուք 30 տարի պատերազմում եք, պաշտպանում եք Ղարաբաղը, բայց պարտվել եք, Ադրբեջանն է հաղթել, որովհետև մենք երկաթուղի ենք կառուցել ու գազատար, նավթատար խողովակներ ենք անցկացրել, և դուք մնացել եք շրջափակման մեջ»։ Սա էր Մամեդյարովի ասածը։ Հայ լրագրողները պետք է պատասխանեին նրան՝ ասելով, որ մենք չենք կռվել Ադրբեջանի դեմ, մենք պատերազմ չենք սկսել, Ադրբեջա՛նն է սկսել պատերազմը, Ադրբեջա՛նն է սկսել հայերի կոտորածները Սումգայիթում, Բաքվում, հետո անցավ ղարաբաղցիների ոչնչացման իր ծրագրի իրագործմանը։ Բայց արդեն եկել էր ժամանակը նրան կանգնեցնելու։ Մենք չենք հարձակվել, Ղարաբաղը չի հարձակվել, այլ ինքնապաշտպանվել է։ Նրանք են նախկին խորհրդային 4-րդ բանակի զենքով ու զինամթերքով զինվել ու հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա, Խոջալուից, Շուշիից ռմբակոծել Ղարաբաղի մայրաքաղաքը։ Իրենք են սկսել։ Ի՞նչ աներ Ղարաբաղի ժողովուրդը՝ չպաշտպանվե՞ր։ Սումգայիթում ադրբեջանցի ազգայնամոլները, մահակներով զինված խուժանը, ամբոխը հարձակվեց հայերի վրա՝ մորթելով, կոտորելով, խոշտանգելով նրանց։ Հետո էլ, Նախիջևանը խաղաղ ճանապարհով հայաթափ անելուց հետո, նրանք անցան Ղարաբաղին։ Բայց Ղարաբաղի հայությունն արդեն այնպիսին չէր, ինչպիսին Սումգայիթի, Նախիջևանի կամ Արևմտյան Հայաստանի հայությունն էր. նրանք զենք վերցրին և սկսեցին պաշտպանվել։ Ու շատ ճիշտ արեցին։ Ու ջախջախեցին այդ ագրեսորին։ Եվ մենք ասացինք՝ բա՛վ է, զզվեցրիք արդեն, սրիկանե՛ր։ Հասկանո՞ւմ եք։ Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և զենք վերցրեց։ Իսկ երբ երկիրն արդեն բանակ ունի, առավել ևս կարող է պարտության մատնել հակառակորդին և հսկայական վնաս հասցնել նրան։

– Այո, պարոն Տեր-Գրիգորյանց, Դուք շատ ճիշտ ընկալեցիք հարցի էությունը։

– Այո, դուք ճիշտ հարց տվեցիք, իսկ ես տրամաբանորեն պատասխանեցի, որովհետև ես գիտեմ, թե ինչ բան է պատերազմը։ Ես Մեծ հայրենական պատերազմին չեմ մասնակցել, բայց ես կռվել եմ Աֆղանստանում առաջին իսլամիստ ծայրահեղական խմբավորումների դեմ։ Իմ անցկացրած բոլոր մարտական գործողություններն այսօր, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով, ուսումնասիրվում են ակադեմիաներում։ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում։ Իսկ մեր զինված ուժերը, կարծես թե, այդքան հաճախ զորավարժություններ չեն անում։ Ես ծանոթ չեմ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, բայց ինձ թվում է՝ նա շատ հանգիստ է ընդունում ադրբեջանական զորավարժությունները։

– Այո, և մենք չգիտենք՝ ինչպե՞ս ընկալենք Ադրբեջանի վարքագիծը…

– Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և պահ է փնտրում։ Ժողովրդական լեզվով մենք ասում ենք՝ «մահանա է ման գալիս»։ Նա հարմար պահ է փնտրում։ Հետ գնանք։ Օրինակ՝ 2016 թվականին պարոն Ալիևը եկավ Նախիջևան, այնտեղ ժամանեց նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, և Ալիևը սկսեց ինքն իրեն գովել, թե՝ «ես արել եմ ամեն ինչ Հայաստանը մեկուսացնելու համար և ավելի շատ կմեկուսացնեմ»։ Եվ ծիծաղում էին մեզ վրա, թե՝ «հայերը աղքատ են, իսկ մենք հարուստ ենք, ուժեղ ենք» և այլն, և այլն։ Իսկ իրականում նա հիմարի մեկն է, տխմար։ Ես չեմ վիրավորում։ Բայց դա հիմար պահվածք է։ Եվ 2016 թվականի ապրիլին ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է սկսում Լեռնային Ղարաբաղի դեմ մեզ հայտնի ուղղություններով։ Նա հարձակվեց Ղարաբաղի վրա, և հայկական բոլոր ուժերը նետվեցին դեպի այդ ուղղությունը։ Բայց դա կարող էր նաև խաբուսիկ մանյովր լինել։ Մինչ հայերն իրենց ուժերը տեղափոխում էին դեպի ղարաբաղյան ճակատ, ադրբեջանական կողմը կարող էր հարձակվել Նախիջևանի կողմից և արշավել Երևանի ուղղությամբ, որովհետև նա ագրեսոր է, նա հարձակման բազմաթիվ տարբերակներ ունի։ Ագրեսորը միշտ էլ հարձակման տարբեր ճանապարհներ ու սցենարներ է փնտրում։ Պատերազմի պատրաստվող բանակները միշտ էլ ունենում են պատերազմի պլան, օպերատիվ քողարկման պլաններ են մշակում. իբր թե մի կողմից՝ հարձակվում են, բայց իրականում հիմնական հարվածն այլ ուղղությունից է ծրագրված։ Սա պատերազմի օրենքներից է։

Հայաստանի պաշտպանության նախարարությունում պետք է, որ իմանան դրա մասին։ Նրանք ուսումնասիրել են պատերազմների  պատմությունը։ Պետք է անպայման մանրամասն ուսումնասիրել եղած փորձը։ Իմիջիայլոց, Հայաստանի պաշտպանության նախարարը ուշագրավ հայտարարություն արեց վերջերս, կոպիտ ասած՝ ատամ ցույց տվեց հակառակորդին՝ ասելով, որ այժմ արդեն «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի փոխարեն լինելու է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» ձևաչափը։ Այդպե՞ս է:

– Այո, այո։

– Նա, իհարկե, ճիշտ հայտարարություն է արել, բայց ես ասում եմ՝ դա ճիշտ չէ, դրանք ագրեսիվ խոսքեր են։ Ստացվում է, թե իբր մենք գրավել ենք տարածքները, իսկ եթե նոր պատերազմ լինի՝ նոր տարածքներ կգրավենք։ Նման բան չկա, մենք ոչինչ էլ չենք գրավել։ Մենք ազատագրել ենք, բայց մինչև վերջ չազատագրեցինք մեր տարածքները՝ Մարտակերտի, Մարտունու հարթավայրերը, Շահումյանը, Գետաշենը։ Այդպես չէ՞։ Նշանակում է՝ եթե նորից պատերազմ լինի, մենք կազատագրենք մնացած տարածքները։ Ես այդպես կասեի։ Բայց դրանք չեն լինի «նոր տարածքներ». մենք կազատագրենք մնացած տարածքները։ Սրանք տարբեր բաներ են։ Քաղաքական գործիչները պետք է շատ զգույշ լինեն իրենց հայտարարություններում։

Հ. Գ.

Պարզաբանում

Մեր որոշ ընթերցողներ երբեմն սխալ են ընկալում մեր վերլուծությունները, մեկնաբանությունները, հարցազրույցները՝ հատկապես ղարաբաղյան կոնֆիկտի, անվտանգության խնդիրների, պատերազմի ռիսկերի, հակառակորդի՝ ադրբեջանական կողմի հետագա հնարավոր գործողությունների վերաբերյալ։ Նման թյուրընկալումները ստիպում են մեզ պարզաբանել, որ երբ գրում ենք, օրինակ, հակամարտության սրացման, պատերազմի վերսկսման հավանականության մասին, պետք չէ թյուր կարծիք կազմել, հեռուն գնացող եզրակացություններ անել, թե դա մեր ցանկությունն է, կամ դրանով հեղինակը ինչ-որ հետին նպատակներ է հետապնդում և այլն։ Ինչպես և շարքային ընթերցողները, այնպես էլ մենք, բնականաբար, խաղաղություն ենք ուզում, ոչ թե պատերազմ։ Բայց մեր համոզմամբ՝ ազատ մամուլը ոչ թե պիտի վարդագույն ակնոցներով նայի իրադարձություններին և կեղծ, արհեստական լավատեսությամբ մեկնաբանի զարգացումները, այլ ներկայացնի իրականությունը։ Անկախ դիտորդի, վերլուծաբանի գործառույթն ու պարտականությունն է խոսել առաջին հերթին խնդիրների մասին, քաղաքացուն, հասարակությանը ներկայացնել իրական վիճակը, լինի այդ իրավիճակը կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, ներքաղաքական, տնտեսական որևէ հարցի կամ մեկ այլ խնդրի, ցանկանալով լավագույնը՝ մարդկանց պատրաստել վատագույն սցենարի՝ անցանկալի զարգացման դեպքում անակնկալի չգալու համար։ Նույն տրամաբանության մեջ, երբ խոսվում է Ադրբեջանի քաղաքականության, ռազմական կամ դիվանագիտական ստրատեգիայի մասին, փորձ է արվում կանխատեսել հակառակորդի հետագա քայլերը և, օրինակ, որպես եզրակացություն կամ կանխատեսում նշվում է, որ Ադրբեջանը կարող է գնալ ռազմական ճանապարհով, կրկին հետին մտքեր ու ենթատեքստեր փնտրելը անհեթեթ է ու ծիծաղելի։ Այսօրվա տեղեկատվական պատերազմների և լրատվական անվերահսկելի հոսքերի պայմաններում հակառակորդի ռազմական վարքագծի փորձագիտական գնահատականն ու վերլուծությունը և դրա շուրջ հանրային դիսկուրսի ձևավորումը չափազանց կարևոր նշանակություն ունեն հենց անվտանգության տեսանկյունից և միտված են հանրությանը նախապատրաստելու անցանկալի զարգացումների և նվազեցնելու պատերազմի ռիսկերը։ Եվ դա ոչ թե հոռետեսություն է կամ վատը տեսնելու, վատը ցանկանալու ձգտում, այլ պարզապես իրատեսական մոտեցում։ Նման վերլուծություններն ու մեկնաբանությունները պետք է ընկալել հենց ա՛յս իմաստով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում