Ուզում ենք կրկին հաղթել փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում. Անդրե Սփայթ-Մկրտչյան
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Անդրե Սփայթ-Մկրտչյանը մեծ սպասելիքներ ունի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից:
«Ուզում ենք կրկին հաղթել փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: Բայց նաև ուզում եմ առաջնորդել երիտասարդ, նոր բասկետբոլիստներին, որոնք միացել են հավաքականին: Իսկապես անհամբեր եմ հաղթելու նաև այս թիմի հետ: Մինչ օրս հիշում եմ, թե ինչ մեծ երջանկության պահեր ապրեցինք նախորդ անգամ այս մրցաշարում հաղթելով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սփայթ-Մկրտչյանը:
Վերջինս առանձնացրեց բասկետբոլային աշխարհում մեծ հեղինակություն վայելող Ռեքս Կալամյանի մարզչական աշխատանքը հավաքականում:
Հայաստանի բասկետբոլի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաքի միջոցով նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը (ԵԱ):
Մեր հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթել է 2016 թվականին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում