«Այո»՝ պատմական հայրենիքին. արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներից էլ ովքեր կարող են միանալ Հայաստանի հավաքականին

Հայաստանի հավաքականը ընդամենը մեկ ամիս անց սկսելու է պայքարը 2022թ․-ի աշխարհի առաջնության որակավորման փուլում։ Հավաքականի լեգիոներներից ոմանք նոր են մտնում մրցաշարային ռիթմի մեջ, ոմանք դեռ չեն հասցրել: Վերսկսվել է Հայաստանի առաջնությունը, որտեղ հայ ֆուտբոլիստները փորձում են իրենց դրսևորել լավագույն կողմերով՝ Խոակին Կապառոսի ուշադրությանն արժանանալու համար։ Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զբաղված է արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների՝ հավաքականում ներգրավելու գործով: Եվ 2021թ․-ի հավաքականի առաջին նորեկը դարձավ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Հայկական ժամանակը անդրադառնում է Սպերցյանի հեռնակարներին Հայաստանի հավաքականում և դիտարկում, թե ինչ նոր ֆուտբոլիստներ կարելի է սպասել Հայաստանի հավաքականում։

Սպերցյանը հարձակողական ոճի ֆուտբոլիստ է, արդյունավետ, լավ է իրացնում ստանդարտները։ Էդուարդն ընդամենը 20 տարեկան է, սակայն արդեն հասցրել է նորամուտը նշել Չեմպիոնների լիգայում։ Սակայն հավաքականում նրա դիրքում շատ մեծ մրցակցություն է․ Հենրիխ Մխիթարյան, Արշակ Կորյան, Վահան Բիչախչյան․․․ Եվ դժվար է պատկերացնել, որ սկզբնական փուլում Սպերցյանը կկարողանա հաղթել այդ մրցակցությունում։ Սպերցյանի հրավերը ավելի շատ ապագայի համար է։ Ինչպես նաև կազմի խորությունն ավելացնելու։ Դա չի նշանակում, որ Էդուարդը շանս չունի հիմնական կազմում խաղալու։ Եթե նա ապացուցի Կապառոսին, որ արժանի է խաղալ, իսպանացին հաստատ նրան խաղաժամանակ կտրամադրի։

Ինչ վերաբերում է Սպերցյանի ապագային, ապա նա իր կարիերայի կառուցման շատ կարևոր փուլում է։ «Կրասնոդարում» շատ լավ են աշխատում երիտասարդների հետ, եթե նա շարունակի առաջընթացը, ավելի շատ խաղաժամանակ կստանա հիմնական թիմում։ Առայժմ Սպերցյանը Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Կրասնոդար-2»-ի առաջատարն է։ Այս տարիքում շատ կարևոր է ճիշտ որոշում կայացնելը։ Նրա առջև մի քանի ընտրություն կարող է լինել ամռանը․ մնալ «Կրասնոդարում», պայքարել հիմնական կազմում իր տեղն ունենալու համար, կամ գնալ վարձավճարով Պրեմիեր լիգայի կամ Առաջին դիվիզիոնի այլ ակումբ ու փորձել այնտեղ զարգացնել իր հմտությունները։ Այս տարիքում սխալվելու իրավունք չկա․ Սպերցյանի առաջընթացը շատ կարևոր է նաև Հայաստանի հավաքականի համար, որը ապագայում կարող է լուրջ ազդեցություն ունենալ թիմի խաղի վրա։

Ինչ վերաբերում է այլ թեկնածուների, ապա պետք է դիտարկել հիմնական երեք ուղղություններ՝ Ռուսաստան, Եվրոպա և Ամերիկա։ Ռուսաստանում մեծ թվով հայ ֆուտբոլիստներ են խաղում, որոնք ՀՖՖ ուշադրության կենտրոնում են։ Առաջին հերթին խոսքը, իհարկե,Մոսկվայի ԲԿՄԱ-ի սաներ Նաիր Տիկնիզյանի և Տիգրան Ավանեսյանի, ինչպես նաև Մոսկվայի  «Դինամոյի» հարձակվող Արսեն Զախարյանի մասին է։ Գաղտնիք չէ, որ ՀՖՖ-ն կապի մեջ է այդ ֆուտբոլիստների հետ (Տիկնիզյանն ինքն է հաստատել այդ լուրերը), սակայն երեքն էլ այս պահին Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականների ֆուտբոլիստներ են, և դժվար է ակնկալել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում նրանցից որևէ մեկին կտեսնենք հավաքականում։ Նախ, այդ ֆուտբոլիստներից միայն Տիկնիզյանն է, որը այս պահին կարող է միանգամից հավաքականի հիմնական կազմում ընդգրկվել, բայց նա ցանկանում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Ավանեսյանի դիրքի խաղացողը (կենտրոնական կիսապաշտպան) շատ անհրաժեշտ է հավաքականին, բայց Տիգրանը դեռ 18 տարեկան է, և իր կարիերայի կարևոր որոշումները այս պահին չի կայացնի։ Զախարյանն ընդհանրապես, 17 տարեկան է, և կարիերայի այս հատվածում ՌՈւսաստանի պատանեկան հավաքականը չի փոխի Հայաստանի պատանեկան հավաքականների հետ։ Այս ֆուտբոլիստներից հստակ պատասխան կարելի է ակնկալել 22-25 տարեկան հասակում, երբ արդեն իրենք էլ իրենց ակումբային կարիերայում կայունություն ունենան։ Այնպես որ շտապել պետք չէ, փոխարենը պետք է համբերատարություն դրսևորել։ Իհարկե, Ռուսաստանում խաղացող հայ ֆուտբոլիստների թիվը շատ է, կան հեռանակարային խաղացողներ նաև Առաջին և Երրորդ դիվիզիոններում, սակայն նրանց թեկնածությանն անդրադառնալը ճիշտ կլինի այն դեպքում, երբ նրանք որոշ հաջողությունների հասնեն թեկուզ Առաջին դիվիզիոնի մակարդակով: 

Եվրոպայում խաղացող հայ ֆուտբոլիստներից այս պահին դժվար թե ինչ-որ մեկին տեսնենք հավաքականում։ Իսպանիայում հանդեսա եկող Էդուարդ Սևիկյանը Ռուսստանից է, և այդ երկրի երիտասարդական հավաքականի թեկնածու․ փաստացի նույն իրավիճակն է, ինչ Տիկնիզյանի մոտ։ Ֆրանսիայում խաղացող Մատյո Եզիկյանը այս մրցաշրջանում անկայուն ելույթներ է ունենում Լիգա 3-ում և համապատասխան մակարդակի խաղ չի ցուցադրում։ Ցավալի է, քանի որ դեռ մեկ տարի առաջ լուրջ խոսակցություններ կային Լիգա 2-ի թիմերի հետաքրքրությունների մասին։ Իսկ Եզիկյանն արդեն երիտասարդ չէ, և այս տեմպերով նրան դժվար տեսնենք հավաքականում, եթե իհարկե, լուրջ բեկում չլինի նրա կարիերայում։ Գերմանիայում են խաղում երիտասարդ Երջանիկ Ղուբասարյանն ու Գերման Կուրբաշյանը։ Երկուսն էլ 20 տարեկան են, և այս մրցաշրջանում սկսել են առաջին քայլերը կատարել մեծահասակների ֆուտբոլում՝ տեղափոխվելով 4-րդ դիվիզիոնի ակումբներ։ Եթե նրանց հաջողվի անցնել Սարգիս Ադամյանի անցած ճանապարհի գոնե կեսը՝ հասնել երկրորդ Բունդեսլիգա, ապա կարելի է սպասել նրանց նաև ազգային հավաքականում։ Մնում է հետևել նրանց կարիերային։ Երկուսն էլ հանդես են եկել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, և կասկած չկա, որ անհրաժեշտ պահի մեծ ցանկությամբ կմիանան հավաքականին։

Ամերիկայում ևս հայ ֆուտբոլիստները քիչ չեն, ընդ որում թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հարավային Ամերիկայում: Սակայն Ամերիկայից ժամանող ֆուտբոլիստները հավաքականում բախվում են այնպիսի երևույթի, ինչպիսին երկար թռիչքից հետո ուժերը վերականգնելն է: Պատահական չէ, որ հավաքականում այդպես էլ լուրջ հաջողությունների չհասավ Մաուրո Գևգեոզյանը, իսկ ներկայումս խնդիրներ ունի Արգենտինայում հանդես եկող ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստը՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը հավաքականում դեռ չի կարողանում խաղալ իր ներուժի թեկուզ 50 տոկոսով: Բայց նրա պես ֆուտբոլիստը, անկասկած, շատ է պետք հավաքականին: Դիեգո Ռոսսի Մարաշլյանն արդեն ընտրել է Ուրոգվայի հավաքականը, նրա կրտսեր եղբայրը կարծես թե Հայաստանի պատանեկան հավաքականի թեկնածու է, բայց թե ինչ մակարդակի ֆուտբոլիստ կարող է լինել՝ դեռ հարցական է: Ինչ վերաբերում է MLS-ի լավագույն խաղացողներից մեկին՝ Լուկաս Ձելարայանին, ապա ՀՖՖ-ն նրա հետ բանակցությունների մեջ է, սակայն այդ խաղացողը երբեք հրապարակավ չի հայտարարել իր հայ լինելու մասին: Ձելարայանը դժվար թե երբևիցե հանդես գա Արգենտինայի հավաքականում, իսկ ահա Հայաստանի հավաքականի կազմում կարող է շանս ունենալ իրեն ցույց տալու եվրոպական թիմերի սկաուտներին, սակայն 28-ամյա ֆուտբոլիստը, որը հանես է գալիս հավաքականում գերհագեցած՝ հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում, առայժմ չի շտապում որոշում կայացնել:

Տպել
1639 դիտում

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ