News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի ՌՕՈւ-ն երեքշաբթի Իսպահանում զորավարժությունների ժամանակ անցկացրել է կառավարվող ավիառումբերի փորձարկումներ, հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ՌՕՈւ պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Ռուժհոշին:

F-7 ռազմական օդանավերը կիրառել են տեղական արտադրության հեռահար գործողության կառավարվող ռումբեր եւ հրթիռներ: Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում F-5 եւ HESA Saeqeh կործանիչները թիրախները խոցել են 500 ֆունտ (226 կգ) քաշ ունեցող ռումբերով:

Սպասվում է, որ երեքշաբթի սկսված զորավարժությունները կտեւեն 2 օր: Դրանց մասնակցում են տասնյակ ռմբակոծիչներ, կործանիչներ, տրանսպորտային օդանավեր, նաեւ հետախույզ օդանավեր եւ անօդաչու թռչող սարքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ