Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱԱԾ-ն անցավ գործի. Ինչ է պատասխանելու ԱԱԾ նախկին պետը

Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանի հայտարարությունների հիմքով: Խոսքը Շահնազարյանի այն հայտարարությունների մասին է, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իշխանության դիմաց Արցախըւ հանձնելու քաղաքականություն: ԱԱԾ-ն ադ հայտարարությունները դիտարկում է որպես հաղորդում հանցագործության մասին, և Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել են ԱԱԾ՝ դրանց կապակցությամբ առավել մանրամասն տեղեկություններ հայտնելու համար: ԱԱԾ-ն դիմում է նաև քաղաքացիներին՝ եթե կան այդ կապակցությամբ այլ տեղեկություն ունեցողներ, ապա թող ներկայացնեն դրանք ԱԱԾ:

Իրադարձությունները զարգանում են բավականին հետաքրքիր սցենարով: Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ իրավապահները պետք է զբաղվեն «դավադիր պատերազմի հրձիգության» առնվազն տպավորություն թողնող քաղաքական գործիչների հայտարարություններով: Միաժամանակ իրավապահները, մասնավորապես՝ ԱԱԾ-ն զբաղվում է հետաքրքիր շեշտադրումով: Դավիթ Շահնազարյանին չեն մեղադրում պետական սպառնալիք ներկայացնող հայտարարությունների համար՝ այն դեպքում, երբ հայտարարությունները պարունակում են այդպիսի սպառնալիք: Մասնավորապես, երբ հետևողական կերպով հայտարարվում է, որ Հայաստանի նոր իշխանությունը, Գերագույն գլխավոր նոր հրամանատարը վարում են Արցախը հանձնելու քաղաքականություն, դա անմիջականորեն սադրանք և խուճապ կարող է տարածել, օրինակ, զինված ուժերում՝ բերելով այնտեղ տրամադրությունների խառնաշփոթի, խուճապի, կասկածների և կազմաքանդման: Բայց ԱԱԾ-ն գնում է փաստորեն այլ ճանապարհով և քրգործ է հարուցում Դավիթ Շահնազարյանի հայտարարությունների, այսպես ասած, ճշմարտացիության կանխավարկածով՝ նրան հրավիրելով հավելյալ և մանրամասն փաստեր ներկայացնելու:

Այդպիսով՝ Շահնազարյանը կա՛մ պետք է ներկայացնի այդ համոզիչ փաստերը, կա՛մ խոստովանի, որ դրանք չկան: Դա էլ իր հերթին նշանակելու է, որ կան անհիմն հայտարարություններ, որոնք սպառնալիք են թե՛ զինված ուժերին, թե՛ Հայաստան-Արցախ հարաբերություններին, ինչով զբաղված են Դավիթ Շահնազարյանն ու ՀՀԿ-ն: Հետևաբար բումերանգը շրջվելու է:

Դավիթ Շահնազարյանը նախօրեին բանավեճի էր հրավիրել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ չներկայանալու դեպքում ակնհայտ կլինի, որ ինքն իրավացի է: Փաստորեն, բանավեճի հրավերին ի պատասխան՝ ԱԱԾ-ն Դավիթ Շահնազարյանին հրավիրում է ոչ թե բանավեճի, այլ հայտարարությունների և մեղադրանքների համար պատասխան տալու: Ի վերջո՝ հայտարարվել է, որ Հայաստանում Արցախը հանձնելու նպատակով ինչ-ինչ ուժեր աջակցել են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն: Այդպիսի հայտարարությունների համար պետք է պատասխան տալ, ըստ այդմ՝ հստակ տվյալներ ներկայացնել, որոնք կապացուցեն կամ հիմք կտան Նիկոլ Փաշինյանին մեղադրել պետական դավաճանության համար, կամ էլ այդպիսով պարզ կլինի, որ պետական դավաճանությամբ զբաղված են նոր իշխանությանն Արցախը հանձնելու հետևողական և պլանավորված քաղաքականության համար մեղադրողները:

Այստեղ անշուշտ իրավապահների ներգրավումն ունի նաև մի առանցքային հանգամանք՝ կոնկրետ մերկապարանոց շահարկումները կանխելուց և ՀՀԿ բնույթը բացահայտելուց բացի: Սկզբունքորեն վաղուց է հասունացել Հայաստանի քաղաքական կյանքում Արցախի խնդրի անբարո և մանիպուլյատիվ խաղարկման քրեաիրավական արգելքներ սահմանելը, քանի որ խոսքը վերաբերում է պետական, ազգային անվտանգության հիմնարար խնդրի, և այստեղ տարաբնույթ մանիպուլյացիաները խիստ որոշակի սահմանից այն կողմ ուղղակի սպառնալիք են ազգային անվտանգությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում