Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քենդրիկ Լամարը MTV Video Music Awards մրցանակը նվաճել Է վեց անվանակարգերում

Քենդրիկ Լամարը MTV Video Music Awards մրցանակը նվաճել Է վեց անվանակարգերում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեփեր Քենդրիկ Լամարը MTV Video Music Awards հեղինակավոր մրցանակի դափնեկիր Է դարձել վեց անվանակարգում՝ հասնելով լավագույն ցուցանիշի բոլոր հայցորդների թվում: Ըստ որում 2017 թվականի լավագույն կատարողի կոչումը շնորհվել Է բրիտանացի փոփ-երգիչ Էդ Շիրանին: MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխության 34-րդ արարողությունն կայացել Է օգոստոսի 27-ին Ինգլվուդում (Կալիֆոռնիայի նահանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լամարի Humble տեսահոլովակը մրցանակի Է առաջադրվել ութ կատեգորիաներում, ներառյալ ամենահեղինակավորը՝ «Տարվա լավագույն տեսահոլովակը»: Այս անվանակարգին հավակնում Էին կանադացի The Weeknd-ը՝ Reminder տեսահոլովակով, ամերիկացի Բրունո Մարսը՝ 24K Magic-ով, կանադուհի Ալեսիա Կարան՝ Scars To Your Beautiful կոմպոզիցիայով եւ դիջեյ Հալիդը՝ Wild Thoughts տեսահոլովակով, որում նկարահանվել են Ռիհաննան եւ Բրայսոն Թիլերը: Լավագույն կատարող Է ճանաչվել Էդ Շիրանը: Կոչման համար նաեւ պայքարել են Քենդիկ Լամարը, Բրունո Մարսը, The Weeknd-ը, նորզելանդուհի կատարող Լորդը եւ ամերիկուհի Արիանա Գրանդեն:

«Լավագույն փոփ-տեսահոլովակ» կատեգորիայում պարգեւը հանձնվել Է Fifth Harmony խմբին՝ ռեփեր Գուչի Մեյնի հետ դուետում:

Ամենահեղինակավոր անվանակարգերից մեկում՝ «Լավագույն հիպ-հոպ տեսահոլովակ, Լամերին զիջել են Բիգ Շոնը (Bounce Back), Չանսելոր Բենետը (Same Drugs) եւ ուրիշներ:

Ամենամեծ անհաջողությունը վիճակվել Է Քեթի Փերիին: Նրա Chained to the Rhythm տեսահոլովակը ներկայացված Էր չորս կատեգորիաներում, ներառյալ «Լավագույն փոփ-տեսահոլովակ» եւ «Լավագույն վիզուալ Էֆեկտներ»: Արդյունքում Փերին մնացել Է առանց պարգեւների եւ Կալիֆոռնիայից հեռանում Է ձեռնունայն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am