Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էջմիածնում նռնակի պայթյունից մահացել է 2 մարդ

Էջմիածնում նռնակի պայթյունից մահացել է 2 մարդ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Վաղարշապատի բաժին հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ահազանգ է ստացվել, որ նռնակ է պայթել և երկու մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի տներից մեկում հայր ու որդի վիճաբանել են, որի ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 33-ամյա երիտասարդը ծեծել է հորը, ապա ննջասենյակի թաքստոցից վերցնելով նռնակը՝ քաշել է պայթուցիչի օղակը և սպառնացել պայթեցնել հորը, որին, սակայն, հաջողվել է փախչել: Երիտասարդը, այնուամենայնիվ, պայթեցրել է նռնակը, ինչի հետևանքով ներկա գտնվող 48-ամյա տղամարդը մահացել է, իսկ ինքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Դեպքի վայրի զննությամբ հյուրասենյակից հայտնաբերվել է նռնակի մետաղական օղակը, իսկ միջանցքից՝ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]