Ուհանում Covid-19-ից մահացությունը 50%-ով ավելի է եղել. վարակն աշխարհում թե նահանջում է, թե նոր տարածքներ է նվաճում. BBC

Նոր կորոնավիրուսի ծագման էպիկենտրոն համարվող չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի իշխանություններն ասել են, որ իրականում կորոնավիրուսից այստեղ մահացել է 3.3 հազարով ավելի մարդ, քան հաղորդվել էր նախկինում: Այսպիսով, այստեղ մահացությունների ցուցանիշը բարձրացել է 50%-ով եւ կազմել 4.6 հազար մարդ:

Ուհանի իշխանությունները նշում են, որ տվյալները դիտավորյալ չեն թաքցրել: Ըստ նրանց՝ բժիշկները շարունակում են կազմել զեկույցներ Ուհան քաղաքում հունվար-փետրվարին տեղի ունեցածի վերաբերյալ, եւ շարունակաբար նոր տեղեկություններ են ի հայտ գալիս: Բացի այդ, վերջապես հաշվառվել են նաև այն մահերը, որ գրանցվել են հիվանդանոցներից դուրս:

Չինաստանում Covid-19-ի վիճակագրությունն աշխարհում անվստահությամբ էր ընդունվում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք էր հայտնել, որ միամտություն կլիներ Պեկինի տեղեկատվությանը հավատալը: Ուրբաթ օրը Չինաստանի իշխանությունների կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է 83.7 հազար կորոնավիրուսակիր:

Ինչպես հայտարարել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության մի խումբ պաշտոնյաներ, դեռեւս հունվարին ամերիկյան հետախուզությունը նախագահ Թրամփին հաղորդել էր, որ Չինաստանը թաքցնում է վարակի տարածման իրական պատկերը, բայց, նրանց խոսքով, Թրամփը նախընտրել էր մեծ կարեւորություն չտալ այդ զեկույցներին:

Ուհանում, որտեղ ապրում է 11 միլիոն մարդ,  խիստ կարանտին էր շուրջ 11 շաբաթ, եւ քաղաքը վերաբացվեց միայն վերջերս:

Չինաստանի տնտեսությունը, որ երկրորդն է աշխարհում, այսպես զգալիորեն կրճատվում է առաջին անգամ տասնամյակների վերելքից հետո: Միայն այս տարվա առաջին եռամսյակում կորուստները կազմել են 6.8%:

Ինչ է կատարվում Եվրոպայում

Մեծ Բրիտանիայում կարանտինը երկարաձգվել է եւս երեք շաբաթով, եւ, ինչպես նախօրեին հայտարարել է ժամանակավոր վարչապետի գործառույթներն իրականացնող Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, հավանական է, որ կշարունակվի նաեւ այդ ժամկետի ավարտից հետո:

Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 100 հազարի, մահացել է մոտ 14 հազար մարդ: Սակայն նշում են, որ իրականում մահվան դեպքերն ավելի շատ են, քանի որ հիմա էլ այստեղ է վիճակագրությունը ցույց տալիս միայն այն դեպքերը, երբ հիվանդները մահացել են հիվանդանոցներում՝ չեն հաշվառվում ծերանոցներում եւ տանը մահացողները:

Միացյալ Թագավորության Գանձապետարանը հաղորդել է, որ խոշոր ընկերությունները եւս կառավարության 330 միլիարդ ֆունտ ստերլինգանոց ֆինանսական աջակցության փաթեթից գումարներ կստանան: Նախկինում խոսքը միայն փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու մասին էր:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է հավատալ, որ համավարակը պատճառ չէ, որ երկրում կյանքը կաթվածահար անեն: Հաղթանակի շքերթի փորձերը Մինսկում կշարունակվեն մինչեւ մայիսի 9-ը, իսկ ապրիլի 25-ին նշանակվել է համազգային շաբաթօրյակ: Ռուսաստանում որոշվել է Հաղթանակի շքերթը հետաձգել:

Բելառուսի դպրոցներում գարնանային արձակուրդը երկարաձգվել էր մեկ շաբաթով՝ դառնալով ընդհանուր երեք շաբաթ, բայց այսօր Լուկաշենկոն հրամայել է երկուշաբթվանից վերադառնալ դպրոց:

Այսօրվա տվյալների համաձայն՝ Covid-19 հայտնաբերվել է Բելառուսի 4779 բնակչի մոտ, վերջին օրվա ընթացքում գրանցվել է 575 նոր դեպք, մահացել է 42 մարդ: Հաղորդվում է նաեւ, որ կորոնավիրուս ախտորոշվել է 116 երեխայի մոտ:

Ուրբաթ օրը Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Սփանն ասել է, որ երկրում կորոնավիրուսային համաճարակը վերահսկողության տակ է վերցվել: Նրա խոսքով՝ վարակվածների թիվը զգալիորեն նվազել է:

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր Գերմանիայում գրանցվել է վարակման գրեթե 138 հազար դեպք, մահացել է 3868 մարդ: Այս հարաբերակցությունը համարվում է Եվրոպայում առավել բարենպաստներից մեկը:

Ըստ միջազգային փորձագետների՝ համաճարակի հաղթահարման հարցում Գերմանիայի հաջողության գաղտնիքն առավել շատ թեստավորումներ անելու համակարգի՝ ժամանակին ներդրումն է:

Գերմանիան սկսեց մեղմացնել կարանտինային միջոցառումները: Հաջորդ շաբաթվանից երկրում կբացվեն փոքր խանութները, դպրոցներում դասերը նախատեսվում է վերսկսել մայիսի սկզբին:

Դանիան եւս շարունակում է մեղմացնել կարանտինը: Իշխանությունները հայտնել են, որ ապրիլի 20-ին կվերաբացվեն վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, վարորդական դպրոցները եւ մի շարք փոքր եւ միջին ձեռնարկություններ:

Չորեքշաբթվանից դպրոց են գնում 11 տարեկանից ցածր դպրոցականները: Վերաբացվել են նաեւ այնպիսի խանութներ, որոնց աշխատանքը կենսական կարեւորության չէ:

Ռեստորանները, բարերը եւ մարզադահլիճները կմնան փակ: Կպահպանվի զանգվածային միջոցառումների արգելքը: Դանիայի սահմաններն էլ դեռ փակ կլինեն:

Համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է վարակի մոտ 7 հազար դեպք, մահացել է 321 մարդ:

Աշխարհում էլ ինչ կա-չկա

Թուրքիայում ամեն օր վարակվածների թիվը աճում է գրեթե 5 հազարով, եւ այժմ, Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով, հասել է գրեթե 70 հազարի. մահացել է ավելի քան 500 մարդ:

Վարակի տարածման վիճակագրության կտրուկ թռիչքի մասին է հաղորդել երկրի առողջապահության նախարար Ֆահրեդին Խոջան: Ըստ նրա՝ դա պայմանավորված է Թուրքիայում ներդրված լայնածավալ թեստավորմամբ: Վաղվանից Թուրքիայի խոշոր քաղաքներում լիարժեք կարանտին է. բնակիչներին արգելվելու է տնից դուրս գալ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը ՝ Իվանկա Թրամփը, կոշտ քննադատության է ենթարկվել կարանտինային կանոնները խախտելու համար. նա ամուսնու եւ երեք երեխաների հետ միասին Վաշինգտոնից իր հայրենի Նյու Ջերսի  էր ուղեւորվել՝ Զատիկը տոնելու:

Միացյալ Նահանգներում հարցնում են՝ ինչ հիմքերով է նախագահի դուստրը խախտել դաշնային կառավարության՝ տանը մնալու կարգադրությունը:

Սպիտակ տունը պաշտպանել է Իվանկային՝ նշելով, որ նրա գործողությունները ոչնչով չեն տարբերվում աշխատանքից տուն մեկնող մյուս քաղաքացիների գործողություններից, եւ նա պարզապես որոշել է արձակուրդներն անցկացնել բոլորից հեռու, մի վայրում, որտեղ ի տարբերություն Վաշինգտոնի իր տարածքի՝ շատ ավելի քիչ մարդ կա:

Այս պահին ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցում է 650 հազարը, մահացել է մոտ 31 հազար մարդ:

Պակիստանում իսլամական բազմաթիվ քարոզիչներ հայտարարել են, որ, չնայած հասարակական միջոցառումների արգելքին՝ ուրբաթօրյա աղոթքները կատարելու են իրենց մզկիթներում: Մուֆթիներից մեկը՝ Տակի Ուսմանին, ասել է, որ այժմ ավելի, քան երբեւէ, անհրաժեշտ է պահել ամենօրյա աղոթքները, իսկ ուրբաթօրյա աղոթքը սրբություն է:

Պակիստանցի գիտնականները նշել են, որ մզկիթները կարող են ազատվել կարանտինի պարտադրանքից, եթե նախարարներն ապահովեն վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները, օրինակ՝ հաճախակի մաքրումը եւ մզկիթների ներսում երկրպագուների թվի սահմանափակումը:

Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին կոչ է արել քաղաքացիներին գալիք հանգստյան օրերն անցկացնել աղոթքի մեջ: Երկրում փակված են դպրոցները, քոլեջները եւ մի շարք ընկերություններ, քանի որ համավարակի դեմ պայքարի միջոցներ են ձեռնարկվում, բայց կրոնական հավաքների արգելք չի մտցվել:

Այժմ Տանզանիայում հայտնաբերվել է Covid-19 վարակի միայն 94 դեպք, մահացել է 4 մարդ: Սակայն մտավախություն կա, որ որպես տարանցիկ երկիր ծառայող Տանզանիայում լուրջ համաճարակ է սպասվում:

Իրավիճակն Աֆրիկայում, ընդհանուր առմամբ, կտրուկ վատթարանում է, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ այս մայրցամաքը կարող է դառնալ համավարակի հերթական էպիկենտրոնը: Մինչ այժմ աֆրիկյան երկրներում գրանցվել է մոտ 18 հազար դեպք եւ գրեթե հազար մահ:

Տպել
2744 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը