Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: 735 թ. հուլիսի 21-ին մահացել է Ստեփանոս Սյունեցին՝ հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ (ծնվ.՝ 660-ական թթ.):

*           1905 թ. հուլիսի 21-ին հայ դաշնակցականների կողմից Ստամբուլի Եըլտիզ մզկիթում Աբդուլ Համիդ II-ի դեմ մահափորձ կազմակերպվեց:

*           1915 թ. հուլիսի 21-ին սկսվեց Մուսա լեռան հերոսամարտը:

*           1992 թ. հուլիսի 21-ին մահացել է Հովհաննես Զարդարյանը՝ հայ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ արվեստի ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (ծնվ.՝ 1918 թ.):

*           1994 թ. հուլիսի 21-ին մահացել է Սերգեյ Փարաջանովը՝ հայ կինոռեժիսոր («Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը» և այլն, ծնվ.՝ 1924 թ.):

*           1982 թ. հուլիսի 21-ին Ջաջուռում բացվեց Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը:

*           մ.թ.ա. 365 թ. հուլիսի 21-ին, ավանդության համաձայն, Հերոստրատոսը այրեց աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Արտեմիսի տաճարը Եփեսոսում:

*           1969 թ. հուլիսի 21-ին ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը պատմության մեջ առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա:

*           1899 թ. հուլիսի 21-ին ծնվել է Էռնեստ Հեմինգուեյը՝ ամերիկյան գրող և լրագրող:

գ          1905 թ. հուլիսի 21-ին ծնվել է Անդրանիկ Իոսիֆյանը՝ հայ ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար։

*           1907 թ. հուլիսի 21-ին ծնվել է Արտավազդ Ավագյանը՝  հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ 1946 թվականից։

*           1942 թ. հուլիսի 21-ին ծնվել է Կլոդ Մութաֆյանը՝ ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան:

*           1975 թ. հուլիսի 21-ին ծնվել է  Արթուր Օհանյանը՝ Արցախի պատերազմի մասնակից:

 

Հիշարժան փաստեր

*           Սուրճը հայտնաբերվել է այծերի միջոցով: Մի հովիվ նկատել է, թե ինչպես են իր այծերն աշխուժանում սուրճի հատապտուղներ ուտելուց հետո: Նա որոշել է հասկանալ, թե ինչ բույս է դա: Հովիվը հատիկները տարել է մի վանականի մոտ, որը սուրճի հատիկների ըմպելիք է պատրաստել ու խմել: Նա հասկացել է, որ դրա շնորհիվ կարողացել է ողջ գիշեր արթուն մնալ: Հենց այսպես էլ ստեղծվել է սուրճը:

*           Սուրճը երկրորդ հայտնի ըմպելիքն է աշխարհում: Առաջին տեղում, իհարկե, ջուրն է:

*           Սուրճը աշխարհի երկրորդ ամենաարժեքավոր շրջանառություն ունեցող ապրանքն է՝ նավթից հետո:

*           Ամեն օր աշխարհում մոտ 2.5 մլրդ բաժակ սուրճ է սպառվում:

*           Ամերիկացիներն ամեն տարի սուրճի համար ծախսում են ավելի քան 1092 դոլար:

*           Աշխարհի ամենաթանկ սուրճի կես կիլոգրամն արժե 600 դոլար: Այն ստեղծվում է սումատրական կատվի կեղտից:

*           Հին արաբական ավանդությամբ՝ կինը կարող էր ամուսնուց բաժանվել միայն այն դեպքում, եթե ամուսինը չհավաներ իր պատրաստած սուրճը:

*           Տարբեր աղբյուրների համաձայն՝ հայտնի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենն իր համար սուրճ պատրաստելիս ամեն անգամ օգտագործում էր 60 սուրճի հատիկ, մինչդեռ գրող Օնորե դը Բալզակն ամեն օր ըմպում էր 60 բաժակ սուրճ:

*           Սուրճն ավելի արդյունավետ ազդեցություն է ունենում 9:30-11:30-ն ընկած ժամանակահատվածում:

*           Ողջ պատմության ընթացքում 5 անգամ փորձել են արգելել սուրճի օգտագործումը: Առաջին անգամ այն արգելել են 1511-ին՝ Մեքքայում, քանի որ հավատացած էին, որ այն վատացնում է մտածելու ունակությունը:

*           16-րդ դարում իտալացի հոգևորականները նույնպես փորձել են արգելել սուրճի օգտագործումը՝ պիտակելով այն որպես սատանայական ըմպելիք: Սակայն Հռոմի Պապ Քլիմենթ 7-րդն այնքան շատ է սիրել սուրճ խմել, որ թույլ չի տվել այն արգելել, ավելին՝ 1600-ին օծել է այն:

*           Օսմանյան կայսրության  առաջնորդ Մուրադ 4-րդը 1623 թ. սահմանել է սուրճ օգտագործելու դեպքում հասնող առաջին պատիժը. սուրճ ըմպող ցանկացած մարդու ծեծում էին ու նետում ծովը:

*           1746 թ. Շվեդիայի կառավարությունը նույնիսկ արգելեց սուրճի սպասք՝ բաժակներ և այլն, ունենալը:

*           Սուրճն արգելելու վերջին փորձն արվել է 1777-ին Պրուսիայում: Ֆրեդերիկ Մեծը հայտարարեց, որ գարեջուրը սուրճից առավել կարևոր է: Նրա կարծիքով, սուրճը խանգարում էր գարեջրի սպառմանը:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]