Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պլաչիդո Դոմինգոն առաջ անգամ ելույթ Է ունեցել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց հետո

Պլաչիդո Դոմինգոն առաջ անգամ ելույթ Է ունեցել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլաչիդո Դոմինգոն Զալցբուրգի ամառային փառատոնում առաջ անգամ ելույթ Է ունեցել այն բանից հետո, երբ ինը կանայք նրան մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hollywood Reporter-ը:

Հանդիսատեսները հոտնկայս ծափահարել են մաեստրոյին, երբ նա նոր Էր բեմի վրա հայտնվել: Նա դերերգ Է կատարել Ջուզեպե Վերդիի «Լուիզա Միլլեր» օպերայից: Ելույթից հետո դահլիճն արտիստներին բաց չԷր թողնում տասը րոպե շարունակ:

«Հրաշալի հանրություն, հիանալի ներկայացում եւ հանդիսատեսների այսքան շատ սեր»,-համերգից հետո ասել Է Դոմինգոն՝ երկրպագուներին բաժանելով իր ինքնագրերը: Երգչի հասցեին մեղադրանքներից հետո ամերիկյան երկու օպերային թատրոններ անմիջապես չեղարկել Էին նրա համերգներն այն դեպքում, երբ եվրոպական հարթակները հաստատել Էին նրա ելույթների գրաֆիկը: Ավելի վաղ ութ երգչուհի եւ մեկ պարուհի հայտնել Էին, որ Դոմինգոյի կողմից տարբեր ժամանակներում սեռական ոտնձգությունների են ենթարկվել 1980-ական թվականներից ի վեր: 78-ամյա կատարողն ինքը հերքում Է բոլոր մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]