Վերդիի «Ռեքվիեմը» Երևանում հնչել է «Ֆասթ Կրեդիտի» աջակցությամբ

Վերդիի «Ռեքվիեմը» Երևանում հնչել է «Ֆասթ Կրեդիտի» աջակցությամբ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վերդիի «Ռեքվիեմը» Երևանում հնչել է «Ֆասթ Կրեդիտի» աջակցությամբ։

«Հայոց ցեղասպանությունը մեր պատմության մեծագույն ողբերգությունն է և ցանկացած հայի պարտքն է հարգանքի տուրք մատուցել և օժանդակել Հայկական հարցը հասանելի դարձնելու միջազգային հանրության լայն շրջանակներին»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Ֆասթ Կրեդիտն» ու ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյանները, շարունակելով իրենց գործունեությունը, այս անգամ աջակցել են Արամ Խաչատրյան համերգասրահում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգի կայացմանը:

Դրա ընթացքում ելույթ են ունեցել համաշխարհային օպերային աստղեր Ռուզան Մանթաշյանը, Օլեսյա Պետրովան, Լիպարիտ Ավետիսյանը, Եվգենի Ստավինսկին, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Երեկոյի ընթացքում հնչել է կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը»:

Ընկերությունը, կարևորելով արվեստի դերը պետության կայունության և ազգային արժեքների ամրապնդման հարցում, կհովանավորի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մայիս-հունիս ամիսների համերգաշրջանի բոլոր համերգները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---