Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Համագործակցության 2 նոր հարթակ. արտախորհրդարանական ուժերը կպահանջեն Սահմանադրության փոփոխություն

Հանրային-քաղաքական դիսկուրսում դեռևս շարունակում է քննարկվել խորհրդարանից դուրս հնարավոր քաղաքական զարգացումների հարցը։ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Սասնա ծռերը» շարունակում են ակտիվ գործունությունը հայտարարությունների և մեկնաբանությունների տեսքով՝ քննադատելով գործող իշխանությունների թե՛ ներքին և թե՛ նաև արտաքին քաղաքականությունը։ Բացի վերը նշված ուժերից, ձևավորվում են արտախորհրդարանական այլ նախաձեռնություններ ևս։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքները սկսվել են անմիջապես խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո։

-Պարոն Ղուկասյան, տեսակետ կա, որ խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ հարթակ է ձևավորվելու նաև արտախորհրդարանական դաշտում։ Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք տեսնում։

Արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիան մեկնարկել էր դեկտեմբերի 10-ից սկսած, այսինքն՝ անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո։ Այսօր կա առնվազն երկու հարցերի շուրջ ձևավորված միավորում։ Մեկը նոր Սահմանադրության ընդունման խնդիրն է, իսկ մյուսը՝ փորձագիտական հարթակի ձևավորումն է, որտեղ կարող է երկրի զարգացման հայեցակարգի շուրջ լայն քննարկում լինել քաղաքական և հասարակական ուժերի կողմից։ Այդ երկու ուղղությամբ էլ բավականին ակտիվ գործողություններ են իրականացվում, և արդեն արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիայի պատկերն ավելի տեսանելի է դառնում։

-Իսկ այդ երկու ուղղություններում տարբե՞ր ուժեր են ներգրավված։

Նոր Սահմանադրության ընդունման հարցի շուրջ արդեն այս պահի դրությամբ մոտ 9 արտախորհրդարանական կուսակցություն տվել են իրենց համաձայնությունը մասնակցելու համար, իսկ արտախորհրդարանական փորձագիտական հարթակ ձևավորելու հարցում 10-ից ավելի քաղաքական և հասարակական միավորում կա։ Շատ շուտով մենք դրա վերաբերյալ հռչակագրով հանդես կգանք։ Մեր՝ Հայ կառուցողական կուսակցությունը մասնակցում է երկու նախաձեռնություններում էլ։

-Այս նախաձեռնությունները, իշխանությունների գործունեության հետ կապված, ռադիկալ ընդդիմադի՞ր դիրքորոշում կունենան, թե՞ փորձելու եք ձեր նախաձեռնություններում ու առաջարկներով աջակցություն ցուցաբերել։

-Այս պահի դրությամբ հակադրվելու նպատակ չէ, դա ինքնանպատակ չէ։ Կան երկրի համար կարևոր հարցեր, արտախորհրդարանական ուժերն ունեն ներուժ, այդ հարցերում կարող են օգտակար լինել մեր ժողովրդին։ Կա մեծագույն ցանկություն այդ ներուժն իրացնել։ Թե ինչպես կզարգանան այդ հարաբերությունները՝ կախված կլինի փոխադարձ հարաբերություններից, թե ինչպես իշխող դաշինքը կարձագանքի այդ նախաձեռնություններին, ինչպես իշխող դաշինքը կարձագանքի նոր Սահմանադրություն ընդունելու գաղափարին, ինչպես կարձագանքի երկրի արտաքին, ներքին զարգացման նոր տեսլականների մշակման հարցերին, դրանից կախված կլինի դասավորությունը։ Դա մոտակա 1-2 ամսվա ընթացքում կտեսնեք։

-Այսինքն՝ ձեր առաջարկները ներկայացնելու եք նաև իշխանությունների՞ն։

-Այո՛, բայց ներկայացվելու է հանրությանը, այդ թվում նաև իշխող ուժին։ Համագործակցելու մեծ հնարավորություն կա, կոնսոլիդացիայի հենարանը դա է՝ Սահմանադրություն և երկրի զարգացման տեսլականներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում