«Կինոյի մասին» խորագրի շրջանակներում շարունակում ենք բացահայտել հայ դերասանների նախընտրած ֆիլմերն ու կերպարները: NEWS.am STYLE-ի այսօրվա զրուցակիցը դերասանուհի Օլյա Հակոբյանն է, որին հեռուստադիտողը շուտով կտեսնի «Մոռացված կանգառը» հեռուստասերիալում.
«Շատ եմ սիրում հոգեբանական թրիլերներ դիտել, բայց չկա այնպիսի մի ժանր, որից չունենամ որեւիցե նախընտրած ֆիլմ: Ֆիլմեր դիտում եմ յուրաքանչյուր հնարավորության ժամանակ»,-ասում է Օլյան:
Դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք կա՞ն ֆիլմեր, որոնք դիտելիս միշտ ցանկություն է առաջանում երբեւէ մարմնավորել գլխավոր հերոսուհու կերպարը.
«Այդպիսի շատ ֆիլմեր կան, ընդ որում՝ կան եւ դերասանների, եւ դերասանուհիների կողմից մարմնավորած կերպարներ, որոնք ինձ համար օրինակ են: Կնշեի Քեյթ Ուինսլեթի կերպարը «Ընթերցողը»/The Reader ֆիլմում, Շառլոտ Գեյնսբուրին՝ «Անտիքրիստ»/Antichrist ֆիլմում, եւ կառանձնացնեի «Նա»/She ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը, որին մարմնավորում է Իզաբել Յուպերը»:
Խոսելով սիրելի ռեժիսորների եւ դերասանների մասին՝ Օլյան նշեց.
«Սիրելի ռեժիսորներից կառանձնացնեմ Սթենլի Քուբրիկին, Դարեն Արանովսկիին, Լարս ֆոն Տրիերին, իսկ դերասաններից սիրում եմ Լեոնարդո Դի Կապրիոյին, Խավիեր Բարդեմին, Էդվարդ Նորթոնին եւ Ջեք Նիքոլսոնին»:
Օլյան կարծում է. «Յուրաքանչյուր կերպարի մեջ կարելի է գտնել հետաքրքիր արտահայտչամիջոց, եթե դու սիրով ես մոտենում գործին, իսկ կողքիդ պրոֆեսիոնալներ են»:
Դերասանուհին, սակայն, դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե ինչպիսի հերսուհիների երբեք չէր մարմնավորի.
«Այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ այդպիսի դերերը կախված են շատ գործոններից: Հստակ միայն կարող եմ նշել՝ չափից դուրս կերպարների չէի մարմնավորի»,-ասաց նա:
Օլյային խնդրեցինք նաեւ նշել իր 5 ամենասիրելի ֆիլմերը՝ այդ կերպ պատասխանելով նաեւ մեր ընթերցողների՝ «ի՞նչ դիտել այսօր» հարցին.
«Իմ ամենասիրելի ֆիլմերն են՝ «Ռեքվիեմ հանուն երազանքի»/Requiem for a Dream, «Անտիքրիստ»/Antichrist, «Թռիչք՝ կկվի բնի վրայով»/One Flew Over the Cuckoo's Nest, «Ուրիշների կյանքը»/Das Leben der Anderen եւ «Մարտարվեստի ակումբը»/ Fight Club ֆիլմերը»,-նշեց դերասանուհին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ