«Արարքներ կան, որ աններելի են». Սասուն Միքայելյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի համար անսպասելի է եղել Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ-ի բացահայտած փաստերը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ս.Միքայելյանը դատապարտեց իր զինակից ընկերոջը:

«Արարքներ կան, որ աններելի են»,- ասաց նա` հավելելով, որ բոլորն իրենց արարքների համար պատասխան են տալու:

Թե ի՞նչ հակափաստարկներ կարող է ներկայացնել Մ.Գրիգորյանն իր անունը մաքրելու համար, Ս.Միքայելյանը չի պատկերացնում:

«Այս ամբողջը, անպատժելիությունը եկել է նախորդ իշխանություններից, իրանք մաս են կազմել»,- ասաց Ս.Միքայելյանը:

Հարցին, թե զինվորի բաժինն ո՞վ էր տվել իրեն, չէ՞, որ այդ ժամանակ Մովսես Հակոբյանն էր ԶՈՒ ԳՇ պետը, Ս.Միքայելյանը պատասխանեց, որ հանրապետության դատախազն ասաց, որ գնում է քննություն, պարզ կլինի` ով է տվել:

Տեսանյութեր

Լրահոս