Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:

Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ալավերդյան 46 տանը, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում («Հանգստյան տուն 28»), Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «ԱՐԱ ԼԵՌ» կոչվող տարածքում գտնվող առանձնատանը ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր:

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը որպես «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահ, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կնոջ՝ նույն կազմակերպության «Եռասերունդ երկրապահ» ռազմամարզական ճամբարի շինարարական և տնտեսական հարցերով պատասխանատու Նազիկ Ամիրյանի, որդու՝ «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» ԲԲ ընկերության տնօրեն Արման Գրիգորյանի օժանդակությամբ կատարել է կազմակերպությանը վստահված առանձնապես խոշոր չափերի` 101 միլիոն 232 հազար 917 ՀՀ դրամ արժողությամբ գույքի յուրացում:

Մանվել Գրիգորյանը հափշտակած գույքը հանցակիցների հետ պահեստավորել է ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող, իրենց պատկանող շինություններում, Արման Գրիգորյանի կողմից տնօրինվող «ԱՐԱ ԵՎ ԱՅԾԵՄՆԻԿ» ԲԲ ընկերության տարածքում, Նազիկ Ամիրյանին պատկանող` Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Աղաջանյան 3 տանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «ԱՐԱ ԼԵՌ» կոչվող տարածքում գտնվող իր առանձնատանը, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Միրզաջան կոչվող տեղամասում գտնվող «ՋԻ-ԷՍ ՊԼՅՈՒՍ ՍՊ» ընկերության պահեստում, դրանք տնօրինել է իր հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար, այդ թվում՝ հափշտակված սննդամթերքն օգտագործել է իրեն պատկանող տարածքներում պահվող վայրի կենդանիների կերակրման համար, իսկ ավտոմեքենաների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր մտերիմ անձանց անուններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում