211652_close_icon
views-count2744 դիտում article-date 12:18 03-02-2020

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 361-ի

Չինաստանում 2019-nCoV-ի առաջացրած համաճարակի հետևանքով վարակվել է 17205 մարդ, որոնցից 361-ը մահացել է։ Այդ մասին նշված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի տարածար հաղորդագրության մեջ։ Նրանում նշվում է, որ վարակվածներից 2296-ի վիճակը գնահատվում է ծանր, 475 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Ընդհանուր հաշվով, արձանագրվել է վարակվածության 21.558 դեպք։ 189 հազար 583 մարդ սերտ շփում է ունեցել վարակված մարդկանց հետ, նրանցից 152 հազար 700-ը գտնվում է բժիկների հսկողության տակ։

Նմանատիպ նյութեր