Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Զգաստացնող ներարկում նախկին համակարգին. Հոգեբանական դժվարին ընդառաջ

Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին տեղեկություն է տարածել Մարտի 1-ի գործով, որով հայտարարել է քննչական խմբի նախկին ղեկավար, Քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ըստ տեղեկության՝ Հարությունյանը միտումնավոր կեղծել է գործի ապացույցները, ՊՆ ստորաբաժանումների կրակած փամփուշտները փոխարինելով ոստիկանության զորքերի այլ տեղում Մարտի 1-ից հետո կրակած փամփուշտներով:

Հասկանալի է տրամաբանությունը, որ բխում է ՀՔԾ հաղորդագրությունից: Ապացույցները կեղծվել են՝ ըստ դրա, որպեսզի հերքվի բանակի անմիջական մասնակցությունն ուժային գործողությանը և կրակոցները: Հենց դրա վրա է հիմնվում պաշտպանվող կողմը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ասելով, որ բանակը չի կրակել, այլ ներքաշվել է զուտ արտակարգ դրության շրջանակում հատուկ կարևորության օբյեկտները պաշտպանելու համար: Մեղադրյալի կարգավիճակ է ստացել նաև Վահագն Հարությունյանին օգնած փորձագետը, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նրանք, փաստորեն, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանից հետո Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ հայտնված նոր անձինք են: Հետաքրքիր է, թե որտեղ են հայտնաբերվելու կամ գտնվում այս անձինք: Միքայել Հարությունյանը, ինչպես հայտնի է, Ռուսաստանում է, ու հայտնի է նաև, որ ռուսաստանյան իրավապահները ՌԴ տարածքում չեղարկել են նրա հանդեպ հետախուզումը: Ո՞ր տարածքում են Վահագն Հարությունյանն ու փորձագետը, որ ըստ ՀՔԾ տվյալի՝ օգնել է նրան կեղծել ապացույցները:

Կա մեկ այլ հատկանշական բան, որ Մարտի 1-ի գործի այդ տեղեկությունը, որ կարելի է համարել ինչ-որ իմաստով նաև անակնկալ տեղեկություն, հրապարակվում է խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածության քվեարկության նախօրեին: Քվեարկությունն, ինչպես հայտնի է, պետք է կրի ֆիկտիվ բնույթ, և նպատակը Փաշինյանին չընտրելն է, այդ մասով ամեն ինչ վաղուց պարզ է ընթերցողին: Այստեղ հատկանշական է ոչ միայն հանգամանքը, որ անակնկալ տեղեկությունը հրապարակվում է Փաշինյանի թեկնածության երկրորդ մերժման շեմին և փաստորեն ԱԺ լուծարումից առաջ, այլ նաև այն, որ մեկ շաբաթ առաջ խորհրդարանի ամբիոնում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր հայտարարություն էր արել հենց Մարտի 1-ի թեմայով՝ ասելով, որ մարդիկ պետք է հոգեբանորեն պատրաստվեն նաև այդ գործով այնպիսի բաներ լսելու, որը հեշտ չի լինելու:

Ինչը նկատի ուներ Փաշինյանը, դեռևս հստակ պարզ չէ: Արդյո՞ք խոսքը այն տեղեկության մասին է, որը հրապարակել է ՀՔԾ-ն: Հազիվ թե, որովհետև ինչքան էլ այն անակնկալ է, այդուհանդերձ դժվար լսելի չէ, և դրա համար հանրությանը հոգեբանորեն պատրաստվել թերևս պետք չէր, քանի որ մարդիկ հոգեբանորեն պատրաստ են առնվազն այն բանին, որ անցնող տասնամյակի ընթացքում քննությունը շատ բան չի արել բացահայտելու համար այն, ինչ եղել է իրականում: Հետևաբար տեղեկությունն անակնկալ է զուտ պահի, բայց ոչ ընդհանրապես գործի ընթացքի տրամաբանության տեսանկյունից:

Հետևաբար՝ պետք է եզրակացնել, որ հոգեբանորեն դժվար տեղեկությունները դեռ առջևում են, պարզապես մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանի նոր ելույթի շեմին տեղեկատվության հրապարակման նպատակը թերևս ցույց տալն է, որ Փաշինյանի խոսքը գործ է, կամ Փաշինյանի խոսքն էլ գործ է: Այդ իմաստով հետաքրքիր է, թե նա ինչի մասին է խոսելու այսօր խորհրդարանում, մի քանի ժամ անց:

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը երկրորդ քվեարկության համար առաջադրելը սահմանադրորեն պարտադիր չէր, և չառաջադրելը չէր տա երկիմաստ մեկնաբանությունների առիթ կամ պատճառ, սակայն նա առաջադրվել է՝ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքներն առաջադրել են հենց այն բանի համար, որ Փաշինյանը դարձյալ ելույթ ունենա ամբիոնից: Նա ասել էր, որ կան բաներ, որոնց մասին չի հասցրել խոսել նախորդ անգամ, և դրա համար կարիք կա ելույթի նաև այսօր: Ընդ որում՝ այդ հանգամանքը ևս ուշագրավ է, նկատի ունենալով այն, որ վարչապետն ի վերջո կարող էր, այսպես ասած, ֆեյսբուքյան լայվի միջոցով ասել այն, ինչը պատրաստվում է անել խորհրդարանում: Սակայն թերևս հենց այդ հանգամանքն է, որ տարբերակում է ելույթի, այսպես ասած, ծրագրային բնույթը:

Նախորդ ելույթը մենք առաջիններից մեկը բնորոշեցինք հենց այդպիսին, որպես արդեն իսկ նախընտրական-ծրագրային: Եվ այդ իմաստով ամբիոնը ստանում է արդեն կարևոր նշանակություն: Ի վերջո, ֆեյսբուքյան լայվերը ինֆորմացիոն բնույթ ունեն, ծրագրային ելույթները պահանջում են ավելի ծանրակշիռ և սոլիդ ամբիոններ: Եվ այս իմաստով էլ խորհրդանշական, ուշագրավ է դառնում, փաստորեն, ծրագրային ելույթի երկրորդ մասից առաջ Մարտի 1-ի գործով տեղեկության հրապարակումը:

Պետք է խոստովանել, որ այն, իհարկե, հանրության համար տեսարանային, այսպես ասած, ակտ և «դոզա» լինելուց բացի, զգաստացնող ակտ և «դոզա» է նախկին համակարգի ամենատարբեր սեգմենտների համար, հատկապես նրանց, ովքեր որևէ առնչություն են ունեցել Մարտի 1-ի գործին: Խորհրդարանի լուծարումից առաջ այդ «դոզան» անկասկած ամենևին պատահական զուգադիպություն չէ, այլ պլանավորված ազդակ, որի կարիքը կամ անհրաժեշտությունը թերևս առաջացրել էր նաև հոկտեմբերի 27-ին կառավարության շենք մուտք գործել փորձած նռնակով «ինքնասպանի» հայտնի միջադեպը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում