1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտարարվել են 2019 թվականի ամենասպասված սմարթֆոնները

Հայտարարվել են 2019 թվականի ամենասպասված սմարթֆոնները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Business Insider հրատարակությունը նշել Է 2019 թվականի ամենասպասված սմարթֆոնները: Այսպես, ցուցակում տեղ են գտել Samsung ընկերության Galaxy Fold-ը եւ Note 10-ը, Motorola Razr-ը, Google Pixel 3 Lite-ը, OnePlus 7-ը, ինչպես նաեւ Apple-ի նորույթները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Samsung Galaxy Fold-ը ծալովի Էկրան ունի, որի շնորհիվ սարքը կարող Է օգտագործվել որպես սովորական սմարթֆոն եւ պլանշետ: Գաջեթի արժեքը մոտավորապես 2 հազար դոլար Է: Նաեւ նշվել են Samsung Galaxy Note 10-ի բնութագրերը. այդ շարքը տարբերվում Է մեծացված Էկրանով՝ Galaxy S-ի շարքի համեմատությամբ, ինչպես նաեւ ստիլուսի առկայությամբ: Ավանդույթի համաձայն, նորույթի շնորհանդեսը կկայանա ամառվա վերջին:

Huawei Mate X չինական սմարթֆոնը, ինչպես եւ Samsung Galaxy Fold-ը, ունի ծալովի Էկրան: Սպասվում Է, որ Mate X-ն կարժենա մոտավորապես 2,6 հազար դոլար, իսկ դրա արտադրությունը կսկսվի տարվա կեսերին: Motorola Razr-ը՝ 2000-ականներին լայն տարածում գտած մոդելը, կարող Է նոր կյանք ստանալ արդիականացված ձեւաչափով, գրում Է Business Insider-ը. նորույթը նույնպես ունենալու Է ծալովի Էկրան: Սմարթֆոնի գինը մոտավորապես մեկուկես հազար դոլար Է: Google Pixel 3 Lite-ը ֆլագմանական Pixel 3-ի բյուջետային տարբերակն Է, ընդ որում՝ նոր գաջեթն ավելի Էժան կլինի, քան iPhone XR-ը, որը վաճառվում Է 749 դոլար գնով:

Մինչդեռ OnePlus 7 սմարթֆոնը կարող Է դառնալ OnePlus 6T մոդելի շարունակությունը, որը Business Insider-ը լավագույններից մեկն Է համարել 2018 թվականին: Նոր գաջեթն աշխատելու Է Qualcomm Snapdragon 855 պրոցեսորի բազայի վրա: Ցուցակում հայտնվել Է նաեւ Apple-ի արտադրանքը: Այս տարի ամերիկյան կորպորացիան պլանավորում Է թողարկել երեք նոր iPhone, որոնք կհաջորդեն iPhone XR-ին, iPhone XS-ին եւ iPhone XS Max-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]