Երևանյան ռեստորանն առաջինն է աշխարհի 10 լավագույն ազգային ռեստորանների ցանկում

Երևանյան ռեստորանն առաջինն է աշխարհի 10 լավագույն ազգային ռեստորանների ցանկում

PanARMENIAN.Net - Երևանյան Chinar ռեստորանը աշխարհի ազգային խոհանոցի 10 լավագույն ռեստորանների ցանկի 1-ին հորիզոնականում է: Վարկանիշը կազմել է ռուսական «Վելիկի միր» պարբերականը:

«Հայաստանի և Անդրկովկասի բարձր խոհարարական արվեստի ռեստորան: Արևաշող Հայաստանի վառ գույները հեռվից են ուշադրություն գրավում: Հաստատությունում ձեզ կմատուցեն աներևակայելի համեղ ուտեստներ յուրօրինակ ժամանակակից մատուցմամբ: Ռեստորանում դուք նաև փոքր վաճառասեղան կգտնեք, որտեղից կարող եք ձեռք բերել հայկական համեղ ուտեստներ»,-նկարագրում է պարբերականը երևանյան ռեստորանը:

Chinar-ից բացի ցուցակում ընդգրկվել են Բուդապեշտի Hungarikum Bisztro-ն, Ստամբուլի Kucukoglu Barbecue Restaurant-ը, Տոկիոյի Ise Sueyoshi-ն, Նյու Յորքի Gramercy Tavern-ը, Հռոմի Pane e Salame-ը, Փարիզի Bateau le Calife-ն, Մոսկվայի «Պուշկին սրճարանը», Լոնդոնի Golden Chippy-ին և Թբիլիսիի «Հին քաղաքի պատը»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---