Վրաստանում վթարից տուժած 14-ամյա երեխան գիտակցության է եկել

Վրաստանում վթարից տուժած 14-ամյա երեխան գիտակցության է եկել

PanARMENIAN.Net - Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա երեխան գիտակցության է եկել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխային, որին ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը՝ բաժնի վարիչ Աննա Չոբանյանի գլխավորությամբ բարեհաջող տեղափոխել էին Երևան, գիտակցության է եկել:

Հանվել է նաև արհեստական շնչառության սարքը, երեխան սկսել է շնչել ինքնուրյուն: Հաջորդ շաբաթ եթե վիճակը կայուն լինի` կվիրահատվի: Կյանքին սպառնացող վտանգը գնալով փոքրանում է»,-ասվում է գրառման մեջ:

Հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր պատնեշին ու բռնկվել: 3 հոգի՝ վարորդն ու անչափահաս երեխաներ, զոհվել են։ Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, 8 հոգի տեղափոխող մեքենան 5 հոգու համար էր նախատեսված։ Վարորդը քնել էր ղեկին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---