News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ucom ընկերությունը կանանց տոնի առթիվ (մարտի 7-ից ապրիլի 7-ը) կրկնապատկել է ինտերնետի ծավալները U!Go սակագնային պլանի նոր բաժանորդների համար։ Այս մասին մարտի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը (ֆոտոռեպորտաժ

Նրա խոսքով, մարտի 7-ից ապրիլի 7-ը բոլոր նրանք, ովքեր 18 ամսով կմիանան Ucom-ի շարժական ինտերնետի մարզային՝ U!Go 3500 եւ ստանդարտ U!Go 5500 սակագնային պլաններին, մշտապես կստանան կրկնակի ծավալով գերարագ ինտերնետի գիգաբայթեր։ «Առաջարկից կարող են օգտվել ոչ միայն նոր բաժանորդները, այլեւ ընթացիկ պարտավորություն չունեցող առկա բաժանորդները»,–նշել է Հայկ Եսայանը։

Մասնավորապես, մարզային U!Go 3500 սակագնային պլանում ներառված 15 ԳԲ փոխարեն բաժանորդները կստանան 30 ԳԲ, իսկ U!Go 5500 սակագնային պլանի բաժանորդները կստանան 80 ԳԲ ինտերնետի ծավալ, նախկին 40 ԳԲ փոխարեն։

«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել SpeedTest-ի գնահատմամբ Հայաստանում ամենաարագ շարժական ցանցի հնարավորություններից, պետք է շտապեն միանալ այս առաջարկին, որովհետեւ գիգաբայթերի կրկնակի՝ մինչեւ 80ԳԲ ծավալը տրամադրվում է ընդմիշտ»,-նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրենը։

Առաջարկի շրջանակներում հնարավոր է ձեռք բերել նաեւ 4G+ ցանցի հետ համատեղելի U!Fi մոդեմը։ Wi-Fi-ի միջոցով մինչեւ 10 սարքի սպասարկման հնարավորություն ունեցող այս շարժական մոդեմը կարելի է ձեռք բերել սկսած 4000 դրամից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ