Wednesday, 24 04 2024
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց

ՀՀ կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» այսօրվանից բանակցությունների նոր փուլ են սկսում

Հայաստանի կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» այսօրվանից բանակցությունների նոր փուլ են սկսում: Օրակարգում՝ հունվարի 1-ից սահմանին թանկացած ռուսական գազի թեման է ու դրա ազդեցությունը հայաստանցի սպառողներին գրպանի վրա։ Երկկողմ քննարկումները կարող են ամիսներ տևել՝ «Ազատության» հետ զրույցում կանխատեսել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Գործադիրի անունից բանակցող Գրիգորյանը նաև նշել է՝ քանի դեռ չկա հստակ որոշում, «Գազպրոմը» չի դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները վերանայելու հարցով։

«Հստակ պայմանավորվածություն կա, որ հարցը պետք է մանրամասն ուսումնասիրվի», – ասել է Մհեր Գրիգորյանը. «Եվ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սակագինը չբարձրանա»:

Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը թանկացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը, դեկտեմբերի 31-ին հայտարարելով՝ 2019-ի 1000 խմ դիմաց այն 150 դոլարից դառնում է 165 դոլար։ Թե ով է կրելու այդ 15 դոլարի տարբերության բեռը, առայժմ անհայտ է, սակայն փոխվարչապետի պաշտոնակատարը կարծում է՝ ամեն ինչ պետք է արվի, որ սպառողի համար սակագինը չբարձրանա։ Այժմ հայաստանցի սպառողները 1000 խորանարդ մետր գազի դիմաց վճարում են 286 դոլար: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ բանակցությունների այս փուլում քննարկվելու են «Գազպրոմ Արմենիայի» աշխատանքների արդյունավետությունն ու ծախսերի կառուցվածքը, ռուսական ընկերությունում կատարվելու են ուսումնասիրություններ։

«Ընկերության ավելի էֆեկտիվ աշխատանքը և ավելորդ ծախսերի կրճատումը բխում է նաև հայկական «Գազպրոմի» շահերից: Ըստ այդմ՝ պատրաստակամություն հայտնվել է նման»,- նշեց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Երկարատև ուսումնասիրությունների արդյունքում նախատեսում են հետազոտել նաև «Գազպրոմի» կրած վնասների չափը։ «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Հրանտ Թադևոսյանը անցած տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ արդեն երկու տարի ռուսաստանյան մոնոպոլիստ ընկերությունը տարեկան 13,4 միլիարդ դրամի վնասներ է կրում:

«Ազատությունը» Գրիգորյանից հետաքրքրվել է՝ փաստորեն չնայած այդ վնասներին և սահմանին գազի գնի բարձրացմանը «Գազպրոմ Արմենիան» պատրա՞ստ է անփոփոխ թողնել գազի սակագինը: Փոխվարչապետի պաշտոնակատարը արձագանքել է․

«Վնասների կառուցվածքն ու վնասների պատճառն էլ պետք է խորը ուսումնասիրվի, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ օպտիմիզացիոն ճիշտ ճանապարհներ կան, որպեսզի վնասներ չգեներացվեն: Կարծում եմ դա հնարավոր է անել, ի վերջո միջին սակագինը բավականին տարբերվում է սահմանի գնից: Ըստ այդ, կարծում եմ, որ մարժայի մեջ տեղավորվելու հնարավորություններ կան»:

Եթե գնագոյացման հարցում «Գազպրոմը» խնդիրներ ունենա, հնարավոր է և դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ սակագինը բարձրացնելու համար՝ զարգացման այս սցենարն էլ չի բացառում տնտեսագետ Արտակ Մանուկյանը։ Տնտեսական հարցերով վարչապետի խորհրդականը պնդում է՝ անցանկալի հետևանքները կանխելու համար երկարաժամկետ լուծումներ են պետք․

«Պետք է արձանագրել, որ արդյունավետության բարձրացման ուղիներ «Գազպրոմ Արմենիայում» կան՝ դրանք են կորուստները, այնտեղ բավականաչափ ներդրումների արդյունավետության ուղղություններ կան, գնումների հետ կապված: Այս բոլորը ազդող գործոններ են, որպեսզի կարճաժամկետ հատվածում փոխհատուցեն այդ հնարավոր գազի գնի բարձրացումը սահմանին: Այդուհանդերձ, պետք է փնտրել ավելի ռազմավարական և երկարաժամկետ լուծումներ»:

Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանն էլ համոզված է՝ երկրի ներսում գազի գործող սակագները հնարավոր է նվազեցնել 25 տոկոսով, սակայն մինչև դա՝ նա մտավախություն է հայտնում, որ կկրկնվի 2013-ի սցենարն ու սակագինը չբարձրացնելու հաշվին պետությունը պարտքեր կկուտակի։ 2013-ին այդ պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց պետության 20 տոկոս բաժնեմասն ու «Հայռուսգազարդը» դարձավ «Գազպրոմ Արմենիա»։

«Ռիսկերը կարող են նախևառաջ արտահայտվել նրանում, որ գոյացող նոր պարտքը մարելու նպատակով որոշակի ենթակառուցվածքներ կամ գեներացնող օբյեկտներ ևս փոխանցվեն ռուսական կողմին կամ որոշակի քաղաքական զիջումների տեսքով դրանք տեղի ունենան», – մեկնաբանեց Դավթյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Վահե Գրիգորյանը այս մտավախություններին ի պատասխան հայտարարեց՝ բանակցությունները կընթանան այնպես, որ հետագայում երկիրը նման խնդիրների առջև չկանգնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում